Պաբլո Ամորսոլո (հունիսի 26, 1898(1898-06-26)[1], Դաետ, Բիկոլի շրջան, Լուսոն, Ֆիլիպիններ - 1945[2], Անտիպոլո, Ռիսալ, Կալաբարսոն, Լուսոն, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի նկարիչ, նկարիչ Ֆերնանդո Ամորսոլոյի կրտսեր եղբայրը[3][4][5][6]։

Պաբլո Ամորսոլո
Ծնվել էհունիսի 26, 1898(1898-06-26)[1]
ԾննդավայրԴաետ, Բիկոլի շրջան, Լուսոն, Ֆիլիպիններ
Վախճանվել է1945[2]
Մահվան վայրԱնտիպոլո, Ռիսալ, Կալաբարսոն, Լուսոն, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ԿրթությունՖիլիպինների համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր

Կենսագրություն խմբագրել

Պաբլո Ամորսոլոն ծնվել է Ֆիլիպինների Կամարինես Նորտե նահանգի Դաետ քաղաքում։ Նրա հայրը եղել է հաշվապահ։ Ութ տարեկանում Պաբլոյի ընտանիքը տեղափոխվել է Մանիլա։

Պաբլո Ամորսոլոն նկարչություն է սովորել հորեղբոր՝ նկարիչ Ֆաբիան դե լա Ռոզայի մոտ։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո Ամորսոլոն ուսումը Մանիլայի լիցեյում։ 1924 թվականին նա ավարտել է Ֆիլիպինների համալսարանի Գեղարվեստի դպրոցը։ Ֆիլիպինների համալսարան ընդունվելուց երկու տարի անց նա նշանակվել է նկարչության ուսուցչի օգնական։ Ամորսոլոն նկարչություն է սովորեցրել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Պաբլոն եղել է և՛ դասական, և՛ ժամանակակից արվեստի կողմնակից։ 1930-ական թվականներին նա նկարազարդումներ է արել ֆիլիպինյան «Graphic», «Tribune», «La Vanguardia», «Herald» և «Manila Times» ամսագրերի համար։ Նա եղել է նաև հայտնի դիմանկարիչ։ Ամորսոլոն նկարել է տարբեր խավերի և տարիքային տարբեր խմբերի մարդկանց, որտեղ նա ցույց է տվել մարդու անհատականության առանձնահատկությունները։ Նա ստեղծել է նաև Ֆիլիպինների պատմությանը վերաբերող գործեր։ Նրա պատմական նկարներից են «Մագելանը և բնիկները» և «Ֆիլիպինների հայտնագործությունը»։ Վերջին նկարը նկարիչը նկարլ է 1944 թվականին։

Պաբլո Ամորսոլոյի նկարների մեծ մասը ոչնչացվել է 1945 թվականին բռնկված հրդեհի հետևանքով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամորսոլոն հայտնվել է օկուպացված տարածքում։

1945 թվականին գերի է ընկել պարտիզանների կողմից և գնդակահարվել։ Թաղվել է Ռիզալի Անտիպոլո քաղաքի գերեզմանատանը 1945 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Карлос Кирино. Кто есть кто в истории Филиппин, Tahanan Книги, Manila (1995).
  • Paintings of Twelve Philippine Women, Christian, Mohammedan and Pagan. Manila: Philippine Education Company, Inc., 1929. Foreword by A. V. H. Hartendorp. Illus. with 12 color plates.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Artnet — 1998.
  3. "Pablo Cueto Amorsolo, " GeringerArt.com (undated), retrieved on March 18, 2008
  4. An article about Fernando C. Amorsolo that mentions Pablo Amorsolo, Cultural Heritage, GlobalPinoy.com, 2006 Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, retrieved on: April 6, 2008
  5. Guillermo, Alice G. «Pablo Amorsolo» (as instructor at the University of the Philippines), Encyclopedia of Philippine Art.
  6. «Amorsolo, Fernando, Pablo Amorsolo, Fabian de la Rosa and I. L. Miranda, Paintings of Twelve Philippine Women, Christian, Mohammedan and Pagan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել