Չուկչաներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Չուկչիներ, Չուկչաներ կամ լուորվետլաններ (ինքնանվանում. ԓыгъоравэтԓьэт, оравэтԓьэт, չուկոտերեն` չաուչու( ʧawʧəw), թարգմանաբար` «եղնիկներով հարուստ» բառից), փոքրաթիվ բնիկ ժողովուրդ Ասիայի հյուսիս-արևելքում, որը բնակվում է Բերինգի ծովից մինչև Ինդիգիրկա գետի և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից մինչև Անադիր և Անյույա գետերի միջև հսկայական տարածքներում։

Ազգագրական առումով բաժանվում են երկու խմբի՝ քոչվոր եղջերվաբույծների և ծովափնյա նստակյաց որսորդների (որսում են ծովափիղ, փոկ ևն)։ Խոսում են հիմնականում չուկոտերեն։ Կրոնը շամանությունն է։
2002 թվականի մարդահամարի տվյալներում կար՝ 15767 չուկչա, 2010՝ 15908։ Չուկչիներ պատկանում են Հյուսիսային Արևելյան Մոնղոլոիդ Ռասայի Արկտիկական և Բայկալական և միջին տիպերին։
Տես նաև
խմբագրել- Չուկչայական քանդակաոսկոր
- Չուկչայական գրականություն
- Հյուսիսի փոքր ժողովուրդներ
- Ռուսաստանի Դաշնության Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնիկ փոքրաթիվ ժողովուրդների ասոցիացիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուկչաներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 69)։ |