Չուան Լիկպայ (թաի.՝ ชวน หลีกภัย, հուլիսի 28, 1938(1938-07-28)[1][2][3][…], Trang, Թաիլանդ), Թաիլանդի հասարակական, քաղաքական և պետական գործիչ, Թաիլանդի վարչապետը (սեպտեմբեր 1992 - մայիս 1995, նոյեմբեր 1997 - փետրվար 2001)[4]։

Չուան Լիկպայ
 
Կուսակցություն՝ Democrat Party?
Կրթություն՝ Thammasat University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք բուդդայականություն
Ծննդյան օր հուլիսի 28, 1938(1938-07-28)[1][2][3][…] (85 տարեկան)
Ծննդավայր Trang, Թաիլանդ
Քաղաքացիություն  Թաիլանդ
Զավակներ Surabot Leekpai?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Կրթություն և գործունեություն խմբագրել

Բանգկոկի Թամմասատի համալսարանում ստացել է բարձրագույն կրթություն։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես փաստաբան։ 1980-ական թվականներին սկսել է ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին[5]։

Չուան Լիկպայի առաջին կառավարությունը խմբագրել

1992 թվականի մայիսի արյունալի իրադարձություններից հետո ընտրությունների արդյունքներով դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել։ Դեմոկրատների առաջնորդ Չուան Լիկպայը դարձել է Թաիլանդի նոր վարչապետ (սեպտեմբեր 1992-մայիս 1995)։

Չուան Լիկպայի վարչապետության շրջանում հիմնական խնդիրներն էին․

1. Անտառների վերականգնում։ 1994 թվականին թագավորի հրամանով սկսվել է անտառների վերականգնման նախագիծը։ Այնուամենայնիվ, նախագիծը կատարվել է միայն 40 %-ով, գլխավոր տնօրենին մեղադրել են կոռուպցիայի մեջ և հեռացրել[6]։

2. Թաիլանդի կենտրոնի և շրջաններում տնտեսական իրավիճակի կայունացում։

Չուան Լիկպայի երկրորդ կառավարություն խմբագրել

1997 թվականի նոյեմբերի ընտրություններում Թաիլանդի դեմոկրատական կուսակցությունը կրկին հաղթանակ է տարել։ Չուան Լիկպայը 1997 թվականի նոյեմբերից մինչև 2001 թվականի փետրվարը կառավարության ղեկավարն էր։ Այնուամենայնիվ, շատ հասարակական և քաղաքական գործիչներ Լիկպայի վարչապետական երկրորդ ժամկետն ավելի անհաջող են համարում։ Երկրի տնտեսական անկայունության համար վարչապետին ակտիվորեն քննադատել է «Թայ Ռակ Թայ» կուսակցությունը։ Այս տարիներին Թաիլանդում լայնորեն լուսաբանվել են կոռուպցիոն սկանդալներ, որոնցում ներգրավված են եղել Չուան Լիկպայի կառավարության անդամները։ Եվս մեկ սկանդալ էր նոր կառավարության տնտեսական քաղաքականության դեմ ցուցարարների ցրումը. Լիկպային մեղադրում էին Թաիլանդի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ։ 1997 թվականի Թաիլանդի համաշխարհային տնտեսական ճգնաժամի թեժ պահին վարչապետ Չուան Լիկպայը կրճատել է Թաիլանդի բյուջեն, բարձրացրել հարկերը, դադարեցրել մի քանի տասնյակ ֆինանսական ընկերությունների գործունեությունը։ 2001 թվականին, Չուան Լիկպայի կառավարության հասցեին հնչող քննադատությունների ֆոնին «Թայ Ռակ Թայ»-ը հաղթել է ընտրություններում։ Նոր վարչապետ է դարձել Թաքսին Չինավատը (2001-2006)[4]։

Ներկայացուցիչների պալատի նախագահ խմբագրել

2019 թվականի մայիսի 25-ին Չուան Լիկպայը պատգամավորների 258 ձայնով ընտրվել է Թաիլանդի ազգային ասամբլեայի Ներկայացուցիչների պալատի նախագահ[7]։

Չուան Լիկպայի հայտնի արտահայտություններ խմբագրել

«Ես դեռ ոչ մի հաշվետվություն չեմ ստացել» (թաի.՝ "ผมยังไม่ได้รับรายงาน"), Չուան Լիկպայի պատասխանը, երբ լրագրողները նրան հարցեր են տվել շտապ լուծում պահանջող որոշ կարևոր իրադարձությունների կամ լուրջ խնդիրների մասին։

«Կոմիտեն դեռ որոշում է կայացնում (այս հարցով)» (թաի.՝ "ทางคณะกำลังพิจารณาอยู่ครับ"), նախկին վարչապետի ամենահաճախ կատարվող արտահայտություններից մեկը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://global.britannica.com/biography/Chuan-Leekpai
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Baker C., Phongpaichit P. A History of Thailand. — UK: Cambridge University Press, 2005.
  5. 5,0 5,1 Terwiel Barend J. Thailand`s political history. From the Fall of Ayutthaya in 1767 to Recent Times. — Bangkok: River Books, 2005.
  6. «Thailand's Community Forest Bill: U-Turn or Roundabout in Forest Policy?» (PDF).
  7. СМИ: спикером парламента Таиланда избрали бывшего премьера-министра Чуана Ликпхая