Չոր նավանորոգարան, անշարժ նավանորոգարանի տեսակ է, որտեղ նավը սովորաբար տեղադրվում է հարակից ջրատարածության մակարդակից ցածր[1]։

Հատակին նախապատրաստված ողնափայտի բլոկներով չոր նավանորոգարան

Հատուկ կառուցվածքի ջրավազան է՝ ջրատարածությունից անջատված, ջուր հանելու կամ ցնելու հնարավորությամբ, անջրանցիկ փակաղակով՝ բատոպորտով։ Պատմականորեն առաջին տիպի չոր նավանորոգարանը հիշատակվում է Պտղոմեոսյան Եգիպտոսում[2][3]։ Ամենամեծ ժամանակակից չոր նավանորոգարանները 1000 մետրից ավելի ընդհանուր երկարություն ունեն և թույլ են տալիս մի քանի նավեր՝ հիմնականում սուպերտանկերներ սպասարկել[4]։

Նավանորոգարանի խցիկը ամենից հաճախ երկաթբետոն է, թեև կան քարե և նախկինում Փայտե կառույցներ։ Հատակին կան հենարաններ՝ ողնափայտի բլոկներ և այլ հարմարանքներ, նավը նավանորոգարանում ամրացնելու համար։ Պատերը հարմարեցված են նավիրանի հիմնականում ստորջրյա հատվածի վրա աշխատողների մուտքի համար։ Նրանք կարող են ունենալ աստիճանավոր ձև կամ հագեցած լինել փայտամածով։ Նավանորոգարանում կան մեխանիկական սարքավորումներ՝ կռունկներ, ճախարակներ, պոմպեր, ջրահեռացման համակարգեր և այլն[4]։

Նավը չոր նավանորոգարան մուտք գործելու համար բացվում է բատաբորտը, նավանորոգարանում ջրի մակարդակը հավասարվում է ջրատարածության հետ[5], նավի դիրքը կարգավորվում է ճախարակների օգնությամբ բերվում են նախապես որոշված դիրքի և ուղղում պատրաստված հենարանների վրա։ Դրանից տեղաշարժը կարող է վտանգավոր դեֆորմացիաներ առաջացնել, երբ նավը վայրէջք է կատարում հենարանների վրա։ Հավասարեցումից հետո բատոպորտը փակվում է, և ջուրը խցիկից դուրս է մղվում էլեկտրական պոմպերով։

Հեռանալու համար նավանորոգարանը բնական ճանապարհով լցվում է ջրատարածությունից, և նավը բարձրանում է վեր։ Երբ նավանորոգարանում ջրի մակարդակը հավասարվում է ջրատարածքի մակարդակի հետ, բատաբորտը բացվում է, ինչը հնարավորություն է տալիս նավին դուրս գալ նավանորոգարանից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Док // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  2. Oleson, John Peter (1984), Greek and Roman Mechanical Water-Lifting Devices: The History of a Technology, University of Toronto Press, ISBN 90-277-1693-5
  3. «Athenaeus of Naucratis (Yonge, C.D., Editor) The deipnosophists, or, Banquet of the learned of Athenæus, volume I, London: Henry G. Bohn, p.325 (5.204c)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 Anish (2021 թ․ հունվարի 9). «Dry Dock, Types of Dry Docks & Requirements for Dry Dock». Marine Insight (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Հայկական Սովետական Հանրագիտարան - Նավանորոգարան. Երևան: Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն,. 1982. էջ 189.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)