«Չնվաճվածները» (ռուս.՝ «Непокорённые»), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Մարկ Դոնսկոյը Կիևի կինոստուդիայում 1945 թվականին։

Չնվաճվածները
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1945
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Դոնսկոյ
Սցենարի հեղինակԲորիս Գորբատով
ԴերակատարներԱմվրոսի Բուչմա և Բենիամին Զուսկին
ՕպերատորԲենցիոն Մոնաստիրսկի
ԵրաժշտությունԼև Շվարց
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն107 րոպե[1]

Ֆիլմը նկարահանվել է Բորիս Գորբատովի համանուն վիպակի հիման վրա, իսկ Գորբատովը եղել է սցենարի համահեղինակը։

Ֆիլմը քննադատների մրցանակ է ստացել Վենետիկի միջազգային կինոփառատոնում 1946 թվականին։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Դոնբասում Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

Տարաս Յացենկոն (Ամվրոսի Բուչմա) ծեր բանվոր է։ Նա չի կարող տարհանվել փոքրիկ թոռնուհու հիվանդության պատճառով։ Նրա ընտանիքը մասնակցում է ընդհատակյա պայքարին։ Գերմանացիները Տարասին ստիպում են վերականգնել գործարանը, բայց նա սաբոտաժ է անում։

Երբ գերմանացիները որոշում են ոչնչացնել քաղաքի հրեաներին, բժիշկը (Վենիամին Զուսկին) թաքցնում է իր թոռնուհուն Տարասի մոտ։ Ստուգման ժամանակ նրան գտնում են, բայց Տարասի մոտից հեռանալուց հետո պոլիցայ Վասիլյոկն սպանում է էսէսականներին և նրան նորից թաքցնում ընդհատակայինների մոտ (ինչի մասին Տարասը չգիտի)։

Ընդհատակայինները շարունակում են պայքարը, բայց վերջին օրերին նահանջից առաջ գերմանացիներին հաջողվում է բռնել Նաստյային։

Դերերում

խմբագրել
  • Ամվրոսի ԲուչմաՏարաս Յացենկո
  • Վենիամին Զուսկին – Արոն Դավիդովիչ, ծեր բժիշկ
  • Լիդիա Կարտաշովա – Եֆրոսինյա
  • Դանիիլ Սագալ – Ստեպան Յացենկո
  • Եվգենի Պոնոմարենկո – Անդրեյ Պրոկենկո
  • Վերա Սլավինա – Նաստյա
  • Մ. Սամոսվատ – Անտոնինա
  • Նիկոլայ Զիմովեց – Վասիլյոկ
  • Միխայիլ Տրոյանովսկի – Նազար Իվանովիչ Օմելչենկո
  • Իվան Կոնոնենկո-Կոզելսկի – Մաքսիմ
  • Եկատերինա Օսմյալովսկայա – Վալյա
  • Ալեքսեյ Վատուլյա – Իգնատ Նեսոգլասնի
  • Անտոն Դունայսկի – Պանաս
  • Գրիգորի Դոլգով – Պետուշկին
  • Սամուիլ Ստոլերման – Արտիստ
  • Միխայիլ Վիսոցկի – գերմանացի ինժեներ
  • Վիկտոր Խալատով – գերմանական պարետ
  • Հանս Կլերինգ – գերմանացի լեյտենանտ
  • Դմիտրի Կապկա – Զուբատով, դարբին
  • Յունոնա Յակովչենկո – Մարիյկա
  • Վադիմ Զակուրենկո – Լյոնկա
  • Լյուդա Լիզենգևիչ – Արոնի թոռնուհին
  • Սերգեյ Տրոիցկի – ավագ ոստիկան
  • Ալեքսանդրա Դենիսովակոլտնտեսուհի[2]

Նկարահանող խումբ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. «tremasov.ucoz.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.