Չնաշխարհիկ սերֆինգ (հեռուստասերիալ)

Չնաշխարհիկ սերֆինգ (անգլ.՝ Lightning Point), ավստրալիական ֆանտաստիկ մանկական և ընտանեկան հեռուստասերիալ, որը նկարահավել է 2011 թվականին։ Արտադրության մաս են կազմել ավստրալիական կինոպրոդյուսերական կազմակերպություն Jonathan M. Shiff Productions–ը, գերմանական հեռուստակազմակերպություն ZDF, ZDF Enterprises և ավստրալիական հեռուստակազմակերպություն Network Ten–ը։ Գերմանիայում հեռուստասերիալը «Alien Surfgirls» անվանմամբ ցուցադրվել է KI.KA и на ZDFtivi հեռուստաալիքով՝ 12+ պիտակավորմամբ։

Չնաշխարհիկ սերֆինգ
Lightning Point
Ժանրֆենթզի հեռուստասերիալ և հեռուստադրամա
ՍտեղծողՋոնաթան Մարք Շիֆ
Երկիր Ավստրալիա
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔոլին Բադս
Իվեն Քլարի
Գլխավոր
դերերում
Ֆիլիպպա Կուլտհարդ, Լյուսի Ֆրայ, Andrew James Morley? և Jessica Green?
ՊրոդյուսերՋուլիա Ադամս
Ջոնաթան Մարք Շիֆ
ՍցենարիստՍեմ Քերոլ
Էնթոնի Մորիս
Սեյմոն Բաթերս
Նկարահանման վայրԳոլդ Քոստ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ26
Էկրաններին էմայիսի 29, 2012-ից դեկտեմբերի 14, 2012
ՀեռուստաալիքNetwork Ten
ԴիստրիբյուտորZDF
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ավստրալիական ափամերձ քաղաքներից մեկում մի փոթորկոտ գիշեր վթարի է ենթարկվում մի տիեզերանավ։ Նավի վրա էին գտնվում երկու այլմոլորակայիններ Լյումին մոլորակից՝ Զոուին և Կիկին։ Արտաքինով նրանք չէին տարբերվում մարդկանցից, բայց տիրապետում էին բացառիկ ունակությունների։ Նրանց առջև խնդիր էր ոչ միայն հարմարվել նոր պայմաններին նոր՝ անծանոթ մոլորակում, այլ նաև կառավարել իրենց արտասովոր ուժերը։ Եվ իհարկե նրանք բաց չէին թողնում հնարավորությունը՝ Երկրի թովչանքներից օգտվել. օրինակ՝ ծանոթանալ նոր ընկերների հետ, զգալ անմոռանալի էմոցիաներ և զբաղվել սերֆինգով։ Պարզվում է, որ Զոուին և Կիկին այդ սպորտաձևի «վարպետներ» են։

Դերերում խմբագրել

  • Ֆիլիպա Քուլտհարդ – Էմբեր – աղջիկ, որ ապրում էր Լայթինգ Պոինթ ափամերձ քաղաքում, առաջինն էր, ով իմացավ, որ Զոուին և Կիկին այլմոլորակայիններ են։ Ապրում է մոր հետ։ Նրան դուր է գալիս Ջորջը, ինչպես որ նա Ջորջին։ Նա սովորեցնում է երեխաներին սերֆինգով սահել։ Օգնում է Զոուին և Կիկիին մնալ Երկրի վրա։
  • Լյուսի Ֆրայ – Զոուի – Լյումին մոլորակի այլմոլորակային է, Կիկիի հետ եկել է Երկիր, որպեսզի ավելին իմանա այդ մոլորակի մաին, բայց դժբախտաբար հետ թռչելու ժամանակ նրանց տիեզերանավը կործանվում է, և նրանք ստիպված են լինում Երկրի վրա, մինչև ուրիշ միջոց չգտնեն Լյումին վերադառնալու համար։ Սիրահարվում է Բրենդոնին, բայց սկզբից նա Զոուին դուր չէր գալիս։ Զոուին ունի շատ բարդ բնավորություն, շատ վատ է պատրաստում։ Զոուին ի ծնե սերֆեր է։
  • Ջեսիկա Գրին – Կիկի – Լյումին մոլորակի այլմոլարակային, Զոուիի հետ եկել է Երկիր նույն նպատակով։ Կիկին բարի, նուրբ, հոգատար է, շատ լավ է պատրաստում։ Սիրահարվում է Լուկային։
  • Քենջի Ֆիտցջերալդ – Լուկա – Լայթինգ Փոինթի բնակիչ, երկրորդն է, ով իմացել է, որ Զոուին և Կիկին այլմոլորակայիններ են։ Լուկան միշտ հավատացել է, որ այլմոլորակայինները գոյություն ունեն, բայց բոլորը ծիծաղում էին նրանց վրա։ Սիրահարվել է Կիկիին առաջին հայացքից, իմանալով, որ Կիկին այլմոլորակային է որոշ ժամանակ չի խոսում նրա հետ, բայց հետո ներում է նրան ու շարունակում հանդիպել նրա հետ։
  • Փեյջ Հոուդեն – Մեդիսոն – Լայթինգ Փոինթի բնակչուհի, եղել է Բրենդոնի ընկերուհին, բայց հետո նրանք բաժանվում են։ Զոուից առաջ նա լավագույն սերֆերն էր։ Մեդիսոնը խանդում էր Բրենդոնին և միշտ ձգտում էր ավելի լավը լինել, որովհետև մրցակցում էր Զոուիի հետ։ Մի անգամ նա պատուհանի մոտ տեսնում է Զոուիի հոլոգրամը և շատ է վախենում։
  • Էնդրյու Ջեյմս Մորլի – Բրենդոն – Լայթինգ Փոինթի բնակիչ, կիսամարդ, կիսաայլմոլորակային, երրորդն էր, ով իմացավ, որ Զոուին և Կիկին այլմոլորակայիններ են, բայց ավելի ուշ իմանում է Զոուիից և Կիկիից, որ նա նույնպես այլմոլորակայիններ են և ներում է Զոուիին, սիրահարված են նրան։ Հանդիպում է Մեդիսոնի հետ, բայց հետո նրանք բաժանվում են։