Չմենի հորիզոնական

բույսերի տեսակ
Չմենի հորիզոնական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Տեսակ Չմենի հորիզոնական
Լատիներեն անվանում
Cotoneaster horizontalis Dene


Չմենի հորիզոնական (լատին․՝ Cotoneaster horizontalis Dene), վարդազգիներ ընտանիքի, չմենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Կիսամշտադալար, ցածրաճ, սողացող թուփ է մինչև 0,5 մ բարձրությամբ, հորիզոնական ուղղությամբ աճող առանցքներով և խիտ ու հավասարաչափ, փետրաձև ճյուղավորված ընձյուղներով, որոնք սովորաբար դասավորվում են մի հարթության վրա։ Ընձյուղները դեղնականաչագույն են։ Տերևները համարյա կլորավուն են կամ լայն էլիպսաձև, 0,5 —1,2 սմ երկարությամբ, սրածայր գագաթով, ամուր, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, փայլուն, ներքևի կողմից ցրված խոզանականման մազմզուկապատ, որոնք աշնանը ստանում են կարմիր կամ նարնջագույն գունավորում և թփի վրա երկար են պահպանվում։ Սովորաբար տերևաթափը տեղի է ունենում հաջորդ գարնանը, նոր տերևների բացվելու հետ միասին։ Տերևակոթունները կարճ են, 1—2 մմ։ Ծաղիկները լինում են մեկական կամ երկուական, գրեթե նստադիր են, վարդագույն, բաժակը թեթևակի մազմզուկապատ է։ Պտուղը գրեթե գնդաձև է, մոտ 6 մմ տրամագծով, վառ կարմիր, սովորաբար 2—3 կորիզներով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է կենտրոնական Չինաստանում (Խուբեյ, հարավային Շենսի)։ Մեր հանրապետության պայմաններում հազվադեպ է մշակվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 319։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի հորիզոնական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի հորիզոնական» հոդվածին։