Չմենի ժայռային

բույսերի տեսակ
Չմենի ժայռային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Տեսակ Չմենի ժայռային
Լատիներեն անվանում
Cotoneaster saxatilis


Չմենի ժայռային (լատին․՝ Cotoneaster saxatilis), վարդազգիների ընտանիքի, չմենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5-2 մ բարձրությամբ, թաղիքամազմզուկապատ ընձյուղներով և հետագայում մերկացող, դարչնագույն ճյուղերով։ Տերևները վառ կանաչ են, ներքևի կողմից ծածկված մոխրաթաղիքանման մազմզուկներով, էլիպսաձև կամ օվալաձև, բութ, փոսիկավոր գագաթով կամ սրածայր, 1-2 սմ երկարությամբ և 0,4-1,8 սմ լայնությամբ։ Ծաղիկները հավաքված են կարճ, բարդ վահաններում։ Պտուղները սև են։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում (Արևելյան Անդրկովկաս, Ադրբեջան)։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Սևանի ավազանում և Ջանգեզուրում։

Կիրառություն խմբագրել

Մշակության մեջ չի փորձարկված[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի ժայռային» հոդվածին։