Չմարդը (ճապ.՝ 亜人), Ցույնա Միուրայի հեղինակությամբ և Գամոն Սակուրաիի նկարազարդումներով սարսափ ժանրի մանգա։ 2012 թվականի մայիսից մանգան հրապարակվել է «Կոդանսյա» հրատարակչատան «good!Afternoon» ամսագրում։ Երկրորդ հատորից սկսած Գամոն Սակուրայը իր վրա է վերցնում ամբողջ հեղինակությունը, սյուժեն և նկարազարդումները[6]։ Ստեղծագործությունը ներկայացվել է յոթերորդ ամենամյա «Մանգա թայսե» մրցանակին[7], ինչպես նաև` «Օսամա Թեձուկի» մշակութային տասնութերորդ մրցանակին[8]։ Սա բավականին շատ վաճառված մանգա է Ճապոնիայում։ 2013 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2014 թվականի մայիսի 18-ը վաճառվել է 1.005.434 օրինակ[9]։

Չմարդը
ճապ.՝ 亜人
Ժանրանիմե կամ մանգա[1][2][3][…], supernatural anime and manga?[1][2][3][…], ֆենթեզի անիմե և մանգա, մութ ֆենթեզի, արկածային մանգա և անիմե[4][3] և գիտաֆանտաստիկ անիմե և մանգա[4][3][5]
Երկիր Ճապոնիա[2][3]
Թվականհուլիսի 6, 2012
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Օրիգինալ մանգայի վերամշակմամբ երկուժամանոց եռամաս ֆիլմի թողարկման մասին հայտարարվել է «good! Afternoon» ամսագրում, որտեղ հրապարակվում է հենց մանգան[10]։ Ֆիլմերը թողարկվել են 2015-2016 թվականներին։ 2016 թվականին մանգայի հիման վրա լույս է տեսել նաև անիմե սերիալ։

Սյուժե խմբագրել

Աֆրիկայի մարտական հրաձգարանում հայտնաբերվել են մարդկանց համար նախկինում չտեսնված կյանքի անմահ ձևեր։ Դրանք ուսումնասիրվում են` կտրելով նրանց վերջույթները, ուժեղ ցավ պատճառելով` հանելով և վաճառելով օրգանները, համարելով, որ այս ամենը միայն մարդկության բարօրության համար է։ Մարդիկ չէի վախենում նրանցից, քանի որ նրանք արտաքնապես ոչնչով չէին տարբերվում մարդկանցից և գտնվում են նրանց մեջ։ Քանի դեռ մարդը չի մահացել, նա չի կարող լիովին վստահ լինել, որ ինքը մարդ չէ։ Գլխավոր հերոսը ավագ դպրոցի աշակերտուհի Քեյ Նագային է, որը պատահական է իմանում իր ունակությունների մասին։ Ամառային արձակուրդներից առաջ Քեյը ընկնում է մեքենայի տակ, բայց մի քանի վայրկյան անց «կենդանանում է»։ Կենսաբանության դասին նրա դասարանին պատմում էին չմարդերի մասին, և «նա կարող է մեզնից մեկը լինել» արտահայտությունը ստիպել է նրանց մտածել։ Արագ ուշքի գալով` Քեյը ստիպված է լինում փախչել քաղաքից, որպեսզի չբռնվի։ Միակ մարդը, որ կարող է օգնել նրան` նույնիսկ իմանալով, որ Քեյը մարդ չէ, նրա լավագույն ընկերն է` Կայտոն։

Տերմինաբանություն խմբագրել

Չմարդ (ճապ.՝ 亜人), կյանքի անմահ ձև, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1990 թվականին, աֆրիկյան մարտական հրաձգարանի տարածքում։ Հետո չմարդիկ համարվել են «աստվածային զինվորներ», և դրանք սկսել են ուսումնասիրվել որպես նոր ցեղ` ի շահ մարդկության։ Ժամանակակից հասարակությունում մարդիկ վախենում են այդ արարածներից, նրանց համարում են հանցագործներ և պատրաստ են կասկածել յուրաքանչյուրին, ով իրեն տարօրինակ է պահում։ Եթե չմարդ է հայտնաբերվում, ապա նրան հետապնդում են, նրա մասին հայտնում են լուրերում, հայտարարում են նրա բռնելու համար երեևակայական մեծ պարգևի մասին։ Չմարդիկ ենթարկվում են դաժան փորձերի` տեսակն ուսումնասիրելու նպատակով։ Արտաքնապես նման են սովորական մարդու։ Մահից հետո չմարդիկ վերականգնվելու բարձր ցուցոանիշ են ցուցաբերում։ Վերքերը ակնթարթորեն բուժվում են, վնասված օրգանները նորից են ստեղծվում։ Մինչև «մահվան» պահը չմարդն ի վիճակի չէ վերածնվել։ Չմարդու աղաղակը կարող է որոշակի ժամանակով կաթվածահար անել մարդուն, սակայն դրանից կարելի է պաշտպանվել, եթե մարդը ծածկում է իր ականջները կամ չմարդուն ընկալում է որպես սովորական մարդ։ Չմարդկանց ուսումնասիրությամբ զբաղվող մարդկանց համար այս աղաղակը հայտնի է որպես ժամանակավոր կաթված կամ «մահվան ռեֆլեքս»։ Աշխարհում հայտնի է քառասունվեց չմարդու գոյության մասին։ Նրանցից երկուսը գտնվում են Ճապոնիայում` չհաշված Քեյին։ Հայտնի չէ, թե իրականում քանի չմարդ կա, քանի որ նրանք կարող են թաքցնել իրենց էությունը` չցանկանալով դառնալ սարսափելի փորձերի զոհ։

Սև ուրվական (ճապ.՝ 黒い幽霊) էակ, որը կարող է կապ պահպանել չմարդու հետ, ֆիզիկական հարձակումներ կատարել և կրկնել արտահայտությունները։ Արտաքինից այն հիշեցնում է մերկ ոսկորներով մումիա, այն կարող է փոխել ձևը և «լուծվել», բայց ի տարբերություն չմարդու, նրանց վերականգնման կարողությունը նվազում է։ Յուրաքանչյուր չմարդ այդպիսի ուրվական ունի, սակայն ոչ բոլորը կարող են շահարկել դրանք։ Օրինակ` Քեյի սև ուրվականը առանձնապես չի ենթարկվում նրան, բայց ձգտում է պաշտպանել նրան։ Չմարդիկ, ովքեր կարող են կառավարել իրենց ուրվականը, կոչվում են «այլ տեսակի» (ճապ.՝ 別種): Սովորական մարդու համար ուրվականները տեսանելի չեն իրենց ցածր բեկման ինդեքսի պատճառով։ Ուրվականների փոխանցման հզորությունն ավելի բարձր է, քան ապակունը, ուստի դրանք անտեսանելի են թվում, բայց չմարդիկ կարող են տեսնել իրենց և այլ մարդկանց ուրվականները։ Տեսիլքներն ունեն մեծ ուժ և կարող են կոտրել մարդկային մարմինը։

Կերպարներ խմբագրել

  • Քեյ Նագաի(ճապ.՝ 永井 圭), գլխավոր դերը խաղացող դերասան է, տասնյոթ տարեկան ուսանող, չմարդ։ Ամառային արձակուրդներն սկսելուց առաջ Քեյը «մահանում է» ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, մի քանի վայրկյան անց «վերակենդանանալով», ինչը հաստատում է նրա` չմարդու էությունը։ Մանկությունից սև ուրվական տեսել էր, ակայն նրան ընդունել էր որպես հալյուցինացիաների արդյունք։ Ուրվականը ինքը գործնականում չի ենթարկվում նրան և գործում է իր հայեցողությամբ` փորձելով պաշտպանել Քեյին։ Այն կարող է նաև պահպանել իր ձևը երկար ժամանակ (30 րոպե) և, ի տարբերություն մյուսների, կարող է կանչվել ավելի քան 5 անգամ։ Սկզբում թվում էր, որ Նագաին իսկապես անհանգստանում է մարդկանց համար, բայց իրականում նա սառն է և ունի բանական մտածողություն, երբեմն նույնիսկ անսիրտ է։
  • Կաիտո(ճապ.՝ 海斗), Քեյի մանկության լավագույն ընկերը։ Աջակցում է նրան նույնիսկ նրա մասին ճշմարտությունը իմանալուց հետո։ Երբ Քեյի կյանքին վտանգ էր սպառնում, Կաիտոն առանց մտածելու սկսում է պաշտպանել նրան։ Չմարդ Քեյի ձայնը նրա համար ոչինչ է, քանի որ այն ազդում է միայն նրանց վրա, ում չմարդը թշնամի է համարում։

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարություն խմբագրել

Յու Տոսակի(ճապ.՝ 海斗) նախարարության` չմարդկանց հարցերով գլխավոր քննիչ։ Դաժան անձնավորություն է, որը չի մտածում մարդկանց պաշտպանության և անվտանգության մասին։ Գիտի, որ Իզումին մարդ չէ, ինչով շանտաժի է ենթարկելով նրան։

  • Սոկաբե(ճապ.՝ 曽我部), Տոսակիի հսկիչը` նրա տեղում հայտնվելու հնարավորությամբ։

Չմարդիկ խմբագրել

  • Սատո(ճապ.՝ 佐藤), չմարդ, որն ատում է մարդկանց։ Նա հետաքրքրված է Քեյով և մի անգամ փրկել է նրան լաբորատորիայում։ Ապացուցում է, որ նա ցանկանում է խաղաղություն մարդկային աշխարհում և լուծում չմարդկանց և մարդկանց միջև եղած կոնֆլիկտները, բայց իրականում ցանկանում է հավաքագրել չմարդկանց թիմ` մարդկությանը դիմակայելու համար։ Լավ է ճակատամարտում` հմտորեն վարվելով զենքի հետ, որը նա փոխանակում է օրգանների հետ փոխպատվաստման համար։ ԱՄՆ-ի նախկին բանակի հատուկ նշանակության ջոկատային է։
  • Կոջի Տանակա(ճապ.՝ 田中 功次), Սատոյի խաղընկերը, վերջինիս շնորհիվ փրկվել է լաբորատորիայից։ Նա երկրորդ պաշտոնապես բռնված չմարդն էր Ճապոնիայում։ Կենտրոնանալով` նա կարողանում է նայել ուրվականի աչքերով։
  • Իձումի Սիմոմուրա(ճապ.՝ 下村 泉) Տոսակիի ուրվականը, չմարդ։ Կուրո-ծյանը կարող է նրան կանչելով կառավարել իր ուրվականը։ Իսկական անունը` Յոկո Տայնակա(ճապ.՝ 田井中 陽子):
  • Կո Նականո (ճապ.՝ 中野 攻) Քեյի ընկերը։ Հիմար, բայց ուժեղ ու դիմացկուն դեռահաս։ Նա ավարտել է ընդամենը 9 դասարան։ Սիրահարված է Իզումիին։
  • Մասումի Օկույամա(ճապ.՝ 奥山 真澄) Սատոյի կողմնակիցը, զենքի և համակարգչային տեխնիկայի մասնագետ։ Պայքարի համար անպիտան է, քանի որ նա ծնվել է թերզարգացած ոտքով և քայլում է ձեռնափայտով։
  • Կոտոբուկի Տակեշի (ճապ.՝ 琴吹 武), բանտարկյալ, գտնվում է բանտերից մեկում է։ Նրա սև ուրվականը թևեր ունի։

Մեդիա խմբագրել

Մանգա խմբագրել

«Չմարդը» գրել և պատկերազարդել է Գամոն Սակուրայը։ Սկզբնապես Ցույնա Միուրան նշված էր որպես մանգայի հեղինակ, բայց առաջին հատորից հետո նրա անունն անհետացել է հեղինակների ցուցակից, և այդ ժամանակից ի վեր միայն Սակուրայն է աշխատել մանգայի վրա[11]։ Շարքը լույս է տեսել Kodansha հրատարակչության Good! Afternoon ամսագրում, 2012 թվականի հուլիսի 6-ին և 2021 թվականի փետրվարի 5-ին[12][13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MyAnimeList — 2006.
  2. 2,0 2,1 2,2 AniList — 2013.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 MangaDex — 2018.
  4. 4,0 4,1 INKR Comics
  5. Anime-Planet
  6. «Ajin - Demi-Human (manga) Story & Art: Gamon Sakurai (volume 2-) Story: Tsuina Miura (volume 1) Art: Gamon Sakurai (volume 1)». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է Август 21, 2014-ին.
  7. «10 Titles Nominated for 7th Manga Taisho Awards». Anime News Network. Январь 20, 2014. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է Август 21, 2014-ին.
  8. «18th Tezuka Osamu Cultural Prize 'Reader Award' Nominees Announced». Anime News Network. Март 3, 2014. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է Август 21, 2014-ին.
  9. «Top-Selling Manga in Japan by Series: 2014 (First Half)». Anime News Network. Июнь 3, 2014. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է Август 21, 2014-ին.
  10. «good!アフタヌーン『亜人』がアニメ化決定! なんと劇場3部作!». Yaraon. Май 31, 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է Май 31, 2015-ին. «亜人アニメ化!劇場3部作»
  11. Thompson, Jason (2014 թ․ հունիսի 26). «Ajin - House of 1000 Manga». Anime News Network. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. «三上延×新鋭・交田稜のマンガ版「ビブリア古書堂」始動». Natalie (ճապոներեն). 2012 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. Pineda, Rafael Antonio (2021 թ․ փետրվարի 4). «Gamon Sakurai's Ajin: Demi-Human Manga Ends». Anime News Network. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  14. «桜井画門「亜人」がgood!アフタで完結、約9年間の連載に幕». Natalie (ճապոներեն). Natasha, Inc. 2021 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել