Չիչխանի յուղ (լատին․՝ Oleum Hippophaes), չիչխանի սերմերից ստացված յուղ։ Չիչխանի յուղը ստանում են տարբեր եղանակներով, ներառյալ՝ քիմիական լուծիչներով յուղի ստացումը, այլ բուսական յուղերի միջոցով (արևածաղկի, ձիթապտղի) չիչխանի չորացրած միջուկի և սերմերի կեղևի թրմումը, հեղուկ ածխաթթվային գազի միջոցով ստացումը, չիչխանի սերմերի հյութի ցենտրիֆուգումը և այլն։

Չիչխանի պտուղներ

Արտաքին տեսք և քիմիական բաղադրություն խմբագրել

Յուղոտ, նարնջագույն-կարմիր հեղուկ՝ բնորոշ հոտով և համով։ Թթվային քանակը 14,5-ից ոչ ավելի։ Այն պարունակում է առնվազն 180 մգ/100 գ կարոտինի և կարոտենոիդների խառնուրդ, տոկոֆերոլների, ստերինների, ֆոսֆոլիպիդների, վիտամին K-ի, ինչպես նաև օլեինաթթու, լինոլեական, պալմիտոլիկ, պալմիտինաթթու և ստեարինաթթու[1]։

Մեր օրերում մանրածախ առևտրի մեջ (հիմնականում՝ դեղատներ) «չիչխանի յուղ» անվան տակ հիմնականում առաջարկվում են չիչխանի յուղի և այլ բուսական յուղերի խառնուրդներ, որտեղ հենց չիչխանի յուղի պարունակությունը կարող է կազմել 5-10 տոկոս (կարոտինոիդների զանգվածը՝ 10-20-ից մինչև 50-60 մգ/100 գ)։ Կողմնակի յուղերի առկայության դեպքում այդպիսի յուղերի բուժիչ արժեքները բավականաչափ նվազում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օգտագործման ժամանակ։

Կարոտինոիդների և բուժիչ ունակությունների բավականաչափ մեծ քանակով չիչխանի յուղին բնորոշ նշաններից են հանդիսանում մուգ նարնջագույն գույնը և թանձրությունը (սառնարանում այսպիսի յուղը թանձրանում է մինչև գելի խտության)։ Պետք է նաև ուշադրություն դարձնել կարոտինոիդների զանգվածին, որը ցուցադրվում է փաթեթավորման վրա (պետք է լինի 180 և ավելի)։

Բժշկության մեջ կիրառում խմբագրել

 
Չիչխանի յուղը դեղապատիճներում

Չիչխանի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել որպես հակաբորբոքային և հակաբակտերիալ միջոց, որը խթանում է փափուկ հյուսվածքներում վերականգնող գործընթացները, նաև ալկոհոլային թունավորումից հետո լյարդի բջիջներում մեծացնում է սպիտակուցի պարունակությունը, կարգավորում է ճարպային նյութափոխանակությունը և կանխում է աթերոսկլերոզի զարգացումը։ Այն ունի ցավազրկող և վերքերը բուժող ազդեցություն։ Այն լավ միջոց է մաշկի տարբեր հիվանդությունների համար, հատկապես ուղեկցվում է օրգանիզմում վիտամինների պակասով։ Բուժում է էկզեմա և կանացի հիվանդություններ (արգանդի վզիկի էրոզիա, կոլպիտ)՝ քսելով մաշկին կամ լորձաթաղանթներին և խմելով։ Չիչխանի յուղը հատկապես արդյունավետ է այրվածքների, պառկելախոցերի, ուղիղ աղիքի խոցերի, ատամների և լնդերի բորբոքման, հայմորիտի և նշկաբորբի բուժման գործընթացում։

Չիչխանի յուղը հիանալի դիմահարդարման միջոց է, պարունակող պոլիվիտամինների ամբողջություն է՝ հագեցված մի քանի թթուներով և վիտամիններով А, E և K: Օգտագործվում է մազաթափության և ճաղատացման, ինչպես նաև մաշկի և եղունգների խնամքի համար։

Կոսմետոլոգիայի մեջ կիրառում խմբագրել

Չիչխանի յուղն օգտագործվում է կոսմետիկայի, այդ թվում` դեմքի բուժման համար, որպեսզի վերականգնվի մաշկի առաձգականությունը, հարթեցվեն բարակ կնճիռները, խոնավացնում և բարձրացնում է մաշկի տոնուսը, հատկապես երբ խնամում եք խնդրահարույց, չոր և ծերացող մաշկը։

Քանի որ չիչխանի յուղը պարունակում է մեծ քանակությամբ կարոտին, այն առանձին (առանց խառնուրդի) չի կարող կիրառվել դեմքի մաշկի վրա (սա վերաբերում է հիմնականում թառամող և չոր մաշկին)։ Հակառակ դեպքում մաշկի պաշտպանիչ հատկությունները կթուլանան, ինչը կարող է հանգեցնել մաշկի տարբեր հիվանդությունների առաջացմանը։ Իր մաքուր տեսքով չիչխանի յուղը օգտագործվում է բացառապես բուժիչ նպատակներով՝ ըստ բժշկի ցուցումների։

Աղբյուրներ խմբագրել

  • «облепиховое масло для лица». 2013 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yang B, Karlsson RM, Oksman PH, Kallio HP (March 2001). «Phytosterols in sea buckthorn (Hippophaë rhamnoides L.) berries: identification and effects of different origins and harvesting times». Journal of Agricultural and Food Chemistry. 49 (11): 5620–5629. doi:10.1021/jf010813m. ISSN 0021-8561.

Արտաքին հղումներ խմբագրել