Չիչխանի վանք, Սև վանք հայ առաքելական միջնադարյան եկեղեցի Հայաստանի Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից հյուսիս։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Չիչխանավանք
Սև վանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼոռու մարզ, Շիրակամուտ գյուղի հյուսիսային մասում
ԹեմԳուգարքի թեմ
Հոգևոր կարգավիճակվերակառուցված
Ներկա վիճակվերակառուցված
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետվերակառուցող Ստեփան Նալբանդյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ6-րդ դար
Կառուցման ավարտ6-րդ դար
Առաջին հիշատակում6-րդ դար
Գմբեթ1
ՇինանյութՍև տուֆ

Ճարտարապետություն խմբագրել

Չիչխանավանքը պատկանում է վաղ միջնադարյան եկեղեցաշինության մէջ լայն տարածում գտած խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպին։ Հոգևոր կառոյցների այս տեսակը հայկական ճարտարապետութեան ինքնատիպ դրսևորումներից է՝ հատակագծային, ծավալատարածական տարբերակված բազմաթիվ լուծումներով։ Ներքուստ և արտաքուստ խաչաձև՝ «ազատ խաչ» տիպի այս հուշարձանները ստորաբաժանվում են միախորան, եռախորան և քառախորան տարբերակների[2]։ Չիչխանավանքը պատկանում է նշուածներից միախորան եկեղեցիների տեսակին։

Այս տեսակ հուշարձանների բնորոշ կողմերից է արևելք-արևմուտք առանցքի ուղղությամբ կառույցի երկարաձիգ լինելն ու հանդիպակաց խաչաթևերի հավասարությունը, իսկ գմբեթը տեղադրված է լինում հորինվածքի կենտրոնում։ Հայաստանի տարածքում արձանագրված նմանատիպ եկեղեցիների թիվը հասնում է մոտ չորս տասնյակի[3]։ Չիչխանավանքը կառուցված է սրբատաշ, սև և վարդագույն տուֆով, շարվածքը՝ միդիս (եռաշերտ)։ Եկեղեցու կառուցման մասին շինարարական արձանագրություն չի պահպանվել, սակայն, ելնելով կառույցի ծավալատարածական հորինվածքից և ճարտարապետական ոճից՝ այն թվագրվում է 6-7-րդ դարերով։

Չիչխանավանքը կառուցված է բլրի ստորոտում, և տարածքի թեքության պատճառով անձրևաջրերի ու ձնհալի բերած հողն անընդհատ ծածկել է այն։ Մինչև վերականգման աշխատանքների սկսելը ավերակ եկեղեցու արտաքին հատվածներից միայն արևմտյան խաչաթևի հյուսիս-արևմտյան անկյունն էր մոտ 1.5մ բարձրությամբ մնացել հողից դուրս։

Եկեղեցու ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններով փաստվեց, որ կառույցի գոյության ընթացքում վերականգնվել է մէկ անագամ։ Հուշարձանի վերակառուցված հատվածների շաղախի և քարի մշակման ուսումնասիրությունը փաստեց, որ վերականգնումը կատարվել է 20-րդ դարասկզբին[4]։

Չիչխանավանքի առաջին վերականգնում խմբագրել

Եկեղեցու վերակառուցումը կատարվել է ոչ մասնագիտորեն, անտեսվել են հուշարձանի վերականգնման ընդունված նորմերը և ուղեկցվել ճարտարապետական լուրջ սխալներով։ Մասնավորապես, վերականգնված հատվածների արտաքին եզրագիծը չի համընկնում հնի հետ՝ վերջինիս պատերի համեմատաբար բարակ լինելու պատճառով։ Քարերի ընտրության հարցում նոյնպես ցուցաբերվել է սխալ մոտեցում՝ օգտագործելով անմշակ կամ կիսամշակ սև տուֆ։

Ի տարբերություն հին կառույցի, որի խորանն արտաքուստ ուղղանկյունաձև է, վերակառուցված մասն արտաքինից շարվել է կիսաշրջանաձև[5]։ Հուշարձանը փոքր ու անմշակ քարերով վերակառուցելիս շինարարական տեսակետից ավելի հեշտ ու նպատակահարմար է եղել պատերի արտաքին և ներքին եզրագծերը միանման կառուցելը։ Վերոյիշեալ վարկածը հաստատուեց, երբ մեր կողմից ձեռնարկուած պեղումներով բացուեցին հին կառոյցի արևելեան խաչաթևերի արտաքին եզրագծի հիմքերը[6]։

Արդյունքում սխալ էին վերականգնել նաև եկեղեցու վերին հատվածները և տանիքը։ Հայտնի է, որ 6-7-րդ դարերում հայկական եկեղեցական ճարտարապետութեան մեջ գմբեթը դառնում է առաջնային տարր[7]։ Վերականգնողները, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չեն պահպանել եկեղեցու գմբեթավորումը։ 1970-ական թվականներին եկեղեցու ծածկը դարձել է թաղակապ, խորանի հատվածում՝ կլոր, իսկ խաչաթևերի վրա՝ երկթեք։ Կատարված աշխատանքները զգալիորեն խաթարել են կառույցի նախնական տեսքը։ Հին հուշարձանի հիմքերի վրա կառուցված թաղակապ շինությունը կանգնեցվել է՝ անփոփոխ պահելով միայն նրա հատակագծային հորինվածքը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. М. Асратян, Армянская архитектура раннего христианства, Москва, 2000, стр. 20
  3. Վ․ Գրիգորյան, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982, էջ 5։
  4. М. Асратян, Армянская архитектура раннего христианства, Москва, 2000, стр. 23
  5. Հ․ Եղիազարյան, Ալագյազի շրջանում և Սպիտակի շրջանի հս-ամ մասում կատարած հնագիտա-հետազոտական աշխատանքների արդյունքները, 1944, էջ 12։
  6. Վ․ Գրիգորյան, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982, էջ 37
  7. Վ․ Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992, էջ 107