Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ

Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ (չինարեն՝ 中央广播电视总台光华路办公区), (փինյին Zhōngyāng guǎngbō diànshì zǒngtái guānghuálù bàngōngqū), հայտնի է նաև «Մեծ տաբատ» անունով[2], համարվում է Պեկինի բիզնես կենտրոն։ Շենքը պատկանում է Չինաստանի կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության կայանին և նախագծվել է Ռեմ Կոլհասի և նրա ղեկավարման տակ գտնվող «Մետրոպելիտեն» ճարտարապետական գրասենյակի (Office for Metropolitan Architecture) կողմից[3]։

Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ
Տեսակերկնաքեր
Երկիր Չինաստան[1]
ՏեղագրությունՀուջիալու ենթաշրջան[1]
ՓողոցGuanghua Road?
Բարձրություն234 մետր
Հարկեր44
Վերելակներ75
ՍեփականատերChina Media Group?
ԲնակիչՉինաստանի կենտրոնական հեռուստատեսություն
Հիմնադրված էմայիսի 16, 2012
Բացվածմայիսի 16, 2012
ՇինարարChina State Construction Engineering Corporation?
ՃարտարապետOffice for Metropolitan Architecture?
ՃարտարագետArup
ՊատվիրողՉինաստանի կենտրոնական հեռուստատեսություն
Քարտեզ
Քարտեզ

2007 թվականին Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակը ամերիկյան «Թայմ» ամսագրի կողմից հռչակվել է որպես «Աշխարհի լավագույն ճարտարապետական կառույցներ»-ից մեկը։ Շենքի կառուցման աշխատանքերի վրա ծախսված գումարը կազմում է 5 միլիարդ յուան։ Շենքի հյուսիսային հատվածի մի մասը (Բ հատված) վնասվել է 2009 թվականի փետրվարի 9-ի Լապտերների տոնի ժամանակ բռնկված հրդեհի արդյունքում։ Վնասված հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են 2009 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2012 թվականի մայիսի 16-ին[4]։ Սպորտային ալիքն առաջինն էր, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ տեղափոխվեց նոր կայան[5]։

2013 թվականին հունիսի 17-ին Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակի միջոցով պաշտոնապես հեռարձակվեց 24 հեռուստաալիքներ[6]։ Շենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 19-ին[7]։

Պատմություն խմբագրել

2001 թվականի մարտին սկսվեցին նոր կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ 2001 թվականի մայիսին Ռադիոյի և և հեռուստատեսության պետական վարչությունը պաշտոնապես դիմում է ներկայացրել Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովին՝ նոր կայան կառուցելու համար։ 2002 թվականին Պետական խորհուրդը սկզբունքորեն համաձայնություն տվեց նոր կայանի կառուցման համար։ 2002 թվականի փետրվարին Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովը պաշտոնապես հաստատեց նոր կայանի կառուցման նախագիծը և սկսեց նախագծային սխեմայի համար հայտ ներկայացնելու աշխատանքները։ 2002 թվականի հուլիսին ընտրվեց Ռեմ Կոլհասի նախագիծը։ 2004 թվականի սեպտեմբերի 22-ին կայացավ հիմնաքարի տեղադրման արարողությունը։ 2005 թվականին կայացավ շենքի Ա և Բ հատվածների հիմնադրման արարողությունը։

Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուսատատեսության գլխավոր գրասենյակը գտնվում է Պեկինի Չաոյան թաղամասի Արևելյան երրորդ օղակաձև ճանապարհին։ Այն զբաղեցնում է 19700քմ տարածք, շինարարական մակերեսը կազմում է 550000 քմ, ամենաբարձր կետն ունի 234 մետր բարձրություն։

Քննադատություն և հակասություններ խմբագրել

Շինարարության ֆինանսավորման վեճ խմբագրել

Շենքի շինարարական նախագծի համար նախատեսված գումարը սկզբում կազմել է մոտ 20 միլիարդ[8]։ Բացի այդ «Մետրոպելիտեն» ճարտարապետական գրասենյակի (Office for Metropolitan Architecture) նախագծային վճարը կազմում էր 350 միլիոն յուան[9], որն էլ գերազանցում էր ճարտարապետական ընկերությունների առաջարկած գումարին։

Բացի այդ 2009 թվականի հերդեհի արդյունքում վնասված և վերականգնված Բ հատվածը դեռևս շահագործման չի ենթարկվում, ուստի կա շենքի այդ հատվածի քանդման կեսակետը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 京华时报. «"大裤衩"其实叫"智窗"?» (Chinese (China)). 搜狐网. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «CCTV – HEADQUARTERS, CHINA, BEIJING, 2002». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «中央电视台新台址主楼竣工 体育频道将率先入驻». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  5. «CCTV-5更名为奥运频道 央视新址已开始直播» (Chinese (China)). 新浪娱乐. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «2013年6月17日《新闻联播》国内联播快讯». Արխիվացված օրիգինալից 2014年9月2日-ին. Վերցված է 2013年10月17日-ին.
  7. 宋心蕊; 赵光霞. «中央广播电视总台正式揭牌 小尼晒合影称见证历史». 人民网 (Chinese (China)). 北京. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  8. «央视新址经济账». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  9. «再问央视大火». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել