Չայնա ծնծղա (անգլ.՝ China cymbal), հարվածային գործիք, ծնծղաների տեսակ։ Առաջացել է գոնգից։

Չինական ծնծղա
Որակավորումcrash cymbal?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ111.24
Չայնա տեսակի ծնծղաներ երեք մայրցամաքներից
Չայնա ծնծղայի ձայնանմուշ

Չայնա ծնծղայի անվանումը գալիս է նրա ձևից, որը նման է չինական Bo երաժշտական գործիքին։

Չայնա տեսակի ծնծղաները հաճախ հանդիպում են ռոք երաժշտության տարբեր մեկնաբանություններում, մասնավորապես, ծանր մետալ (անգլ.՝ Metal) և տրեշ մետալ (անգլ.՝ thrash metal)։ Այն հաճախ օգտագործվում է ջազ ֆյուժն (անգլ.՝ Jazz fusion) և լատինաամերիկյան (անգլ.՝ Latin) երաժշտության մեջ։

Չայնա ծնծղայի անվան տակ նաև պատրաստվում են գմբեթի ձևով և մարմնի կորությամբ տարբերվող Swish և Pang սկավառակներ։

Սկավառակը արձակում է բարձր, կտրուկ, թեթևակի կեղտոտ ձայն, որն օգտագործվում է հատկապես ստակկատոյի հզոր շեշտադրումներ ստեղծելու համար։ Սակայն սկավառակը կարող է օգտագործվել նաև Ride պարտիայի համար։

Սկավառակի չափերը 14-22 դյույմ են, փոքր սկավառակներին անվանում են splash-china։

Այս սկավառակների միջև եղած տարբերությունը գլանաձև կամ կիսակոնաձև գմբեթն է։ Սկավառակի եզրը շրջված է դեպի վեր, այսինքն՝ հակառակ մարմնի ճկման հիմնական ուղղությանը։

Այս սկավառակները օգտագործվում են ինչպես հարվածային գործիքների խմբում, այնպես էլ՝ իբրև զուգադիր սկավառակներ։

Հենակի վրա տեղադրման ժամանակ սկավառակները կախվում են ինպես գմբեթը դեպի ներքև, այնպես էլ դեպի վերև։ Գմբեթի դիրքը ներքևում ձայնին հաղորդում է լայն հնչերանգ։

Չայնա ծնծղայի սկավառակների բնորոշ դասավորությունը մեծ անկյան տակ է, որոշ դեպքերում՝ գրեթե ուղղահայաց։ Դա արվում է կայունությունը նվազեցնելու համար (նոտայի երկարությունը հարվածից հետո), քանի որ սկավառակը ուղղահայաց դիրքում իր կշիռով «դանդաղեցնում է» տատանումը։

ԾանոթագրություններԽմբագրել