Չիկշինո

գյուղ Ռուսաստանում

Չիկշինո (ռուս.՝ Чикшино), գյուղ Ռուսաստանի Կոմիի հանրապետության Պեչորա մունիցիպալ շրջանի կազմում։ Չիկշինո գյուղական բնակավայրի կենտրոնը։

Գյուղ
Չիկշինո
ռուս.՝ Чикшино
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԿոմիի հանրապետություն
ՇրջանՊեչորա մունիցիպալ շրջան
Հիմնադրված է1940 թ.
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն900 մարդ (2010[1])
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ169640
ՍՎՏԲՀԴ87420853001
Չիկշինո (Ռուսաստան)##
Չիկշինո (Ռուսաստան)

Բնակավայրը հիմնադրվել է 1940 թվականի փետրվարի 13 -ին։ Գյուղը գտնվում է Պեչորսկի շրջանի կենտրոնից՝ Պեչորի քաղաքից 45 կմ հեռավորության վրա։ 2009 թվականին Չիկշինա գետի վրայով բացվել է ավտոմոբիլային կամուրջ։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2010[1] թվականին գրանցված տվյալներով կազմել է 532 մարդ։

Արտադրություն խմբագրել

Գյուղի մոտ է գտնվում Սեվերո-Կոժվինսկոյե հանքավայրի 28 կիլոմետրանոց մայրուղային նավթատարի ժամանակակից տերմինալը, որը շահագործման է հանձնվել 2002 թվականի օգոստոսին։ Չիկշինո գյուղը ժողովրդին հայտնի է որպես PL-350/1 գաղութ, որը զբաղվել է անտառահատումներով, ներկայումս լուծարված է, և ամբողջ գույքը փոխանցվել է քաղաքապետարանի հաշվեկշռին։

Ենթակառուցվածք խմբագրել

Չիկշինոյում կան մի քանի խանութներ, փոստային բաժանմունք, Սբերբանկի մասնաճյուղ, ամբուլատորիա, միջնակարգ դպրոց և մանկապարտեզ, գրադարան, անտառտնտեսություն։

Փողոցների ցուցակ խմբագրել

  • Լեսնայա,
  • Կենտրոնական,
  • Պրիվոկզալնայա,
  • Շկոլնայա,
  • Սևեռնայա։

Տեսարժան վայրեր խմբագրել

Գյուղում կա Սուրբ Տիխոնի եկեղեցին։

Կառավարում խմբագրել

  • Անատոլի Վասիլևիչ Արշուլիկ - 2003 թվականի հունվարի 18-ից մինչև 2015 թվականի ապրիլի 20-ը։
  • Անաստասիա Պավլովնա Չեռնայա - 2015 թվականի ապրիլի 21-ից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել