Չիլիի զինանշան, Չիլիի պետական խորհրդանիշներից մեկը։ Զինանշանն ընդունվել է 1834 թվականին, հեղինակը անգլիացի Չարլզ Վուդ Թեյլորն է (անգլ.՝ Charles Wood Taylor

Չիլիի զինանշան
Մանրամասնություններ

Չիլիի ազգային գույներով աստղով զինանշանային վահանը պահում են աջ կողմում գտնվող Անդյերյան կոնդորը (Vultur gryphus), իսկ ձախ կողմում՝ հարավային անդերյան եղնիկը[1] (Hippocamelus bisulcus), որոնք Անդերի խորհրդանիշներից են, որոնց երկայնքով ձգվում է երկիրը։ Զինանշանի ներքևում կա նշանաբանով ժապավեն «Por la Razón o la Fuerza» («Իրավունքով կամ ուժով»)։

Պատմություն խմբագրել

 
Չիլիի զինանշանը 1812-1814 թվականներին

Չիլիի առաջին զինանշանն ընդունվել է 1812 թվականին։ Զինանշանի հիմնական տարրը ազատության ծառը ներկայացնող սյունն է։ Այս սյունը լրացնելու համար գտնվում է երկրագնդի գլոբուսը, երկրագնդի վերևում կան խաչված նիզակ և արմավենու ճյուղ, որի վերևում գտնվում է աստղը։

Վահանը կրողներն են տղամարդը և կինը, բնիկները։ Վերևում և ներքևում կան լատիներեն կարգախոսներ՝ «Post Tenebras Lux »վերևից և «Aut Consilio Aut Ense» ներքևից։

1817 թվականին հայտնվեցին զինանշանի 2 նոր նախագծերը։

1818 թվականին հայտնվեց զինանշանի նոր նախագիծ, որը հաստատվեց 1819 թվականի սեպտեմբերի 23-ին։ Վահանի օվալաձև կապույտ դաշտում սյուն կար, որը կանգնած էր սպիտակ մարմարե պատվանդանի վրա։ Սյան վերևում «Լիբերտադ» (Ազատություն) կարգախոսն է, որից վեր 3 աստղ է, որոնցից վերևը ներկայացնում է Սանտյագոն։

Վահանը կողքերից շրջապատված է դափնու երկու փոքր ճյուղերով, որոնք փաթաթված են եռագույն ժապավենով և զենքի տարբեր տեսակի հերալդիկ խորհրդանիշներով, որոնք ներկայացնում են՝ հեծելազոր, հետևակ, հրետանի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Латинская Америка, том 2, издательство «Советская энциклопедия», Москва, 1982, стр.513, ст. «Уэмулы»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիի զինանշան» հոդվածին։