Անահիտ Չիբուխչյան

հայ գրող, բանասեր, հրապարակախոս, ազատամարտիկ
(Վերահղված է Չիբուխչյան Անահիտից)

Անահիտ Արագսի Չիբուխչյան (հուլիսի 24, 1955(1955-07-24), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանասեր, հրապարակախոս, ազատամարտիկ։

Անահիտ Չիբուխչյան
Ծնվել էհուլիսի 24, 1955(1955-07-24) (68 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, ազատամարտիկ, բանասեր և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1978)
ԱշխատավայրՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Էրեբունի օդակայան և Հայաստանի պաշտպանության նախարարություն
Անահիտ Չիբուխչյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Անահիտ Չիբուխչյանը ծնվել է 1955 թվականին, Ստեփանավանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1977-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ առևտրի նախարարության համակարգում, 1990-1992 թվականներին՝ Հատուկ գնդի, ապա բրիգադի նախապատրաստական աշխատանքները համակարգող, 1992-1996 թվականներին՝ «էրեբունի» օդանավակայանի տարհանման բաժնի պետ[1]։ 1997-1999 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտալի պետի տեղակալ, 1998-2002 թվականներին եղել է ՊՆ արխիվային բաժնի գիտքարտուղար։ 2002 թվականին զորացրվել է պահեստազոր։

1988-1994 թվականներին կազմակերպել է վիրավոր ազատամարտիկների առաջին բուժօգնությունը, տարհանումը, տեղավորումը հիվանդանոցներում։

Ստեղծագործություններ

խմբագրել

Անահիտ Չիբուխչյանի «Դավթի վերադարձը» (Երևան, 2000), «Արծիվները իջնում են լեռներում» (Երևան, 2003) ստեղծագործությունների հերոսը կամավոր ազատամարտիկն է, խիզախ օդաչուն, նրանց նվիրումը հայրենիքին ու ազատագրական պայքարին[2]։

  • Դավթի վերադարձը, Երևան, 2000։
  • Արծիվները իջնում են լեռներում, Երևան, 2003։
  • Հերոսամարտի պողպատե թևերը։ Արցախյան հերոսապատում, 2003։
  • Արարման վեցերորդ օրը։ 2006։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ռազմադաշտից՝ վիրահատարան. Անահիտ Չիբուխչյան». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  2. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Չիբուխչյան, Անահիտ Սարգսի, 1955- (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Չիբուխչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։