Չերվոնա ռուտա, վոկալ և գործիքային անսամբլ, որը ստեղծվել է 1971 թվականին Չեռնովցիի ֆիլհարմոնիային կից, շեփորահար Անատոլի Եվդոկոմենկոյի կողմից Չեռնովցիի համալսարանի էստրադային նվագախմբի երաժիշտներից, հատուկ Սոֆյա Ռոտարուին նվագակցելու համար։

Պատմություն

խմբագրել

Երկար ժամանակ Չերվոնա ռուտան գտնվել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի ստվերում, բացառությամբ հազվագյուտ անկախ հյուրախաղային ելույթների։ Չերվոնա ռուտայի հետ իրենց ստեղծագործական կարիերան են սկսել այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Արկադի Խորալովը, Մոլդովայի վաստակավոր արտիստուհի Անաստասիա Լազարյուկը և Բելառուսի Հանրապետության վաստակավոր արտիստ «Պեսնյարի» վոկալ գործիքային անսամբլի (այժմ՝ բելառուսական «Պեսնյարի») մենակատար Վալերի Դաինեկոն։ 1981 թվականին անսամբլը Յալթայում կատարողների մրցույթում արժանացել է բարձր վարպետության Գրան պրի մրցանակի։

Անսամբլի մենակատար Սոֆիա Ռոտարուն 1968 թվականին դարձել է Երիտասարդության և ուսանողների IX համաշխարհային փառատոնի դափնեկիր։ 1971 թվականին Ռոտարուի մասնակցությամբ անսամբլը նկարահանվել է «Չերվոնա ռուտա» երաժշտական ֆիլմում, 1975 թվականին՝ «Երգը միշտ մեզ հետ է» երաժշտական ֆիլմում։ Կոլեկտիվը մեծ ճանաչում է ունեցել նախկին ԽՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս։ Սոֆյա Ռոտարուի մասնակցությամբ «Չերվոնա ռուտա»-ի շրջագայությունները հաջողությամբ են անցել Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Արևելյան Գերմանիայում, Ֆինլանդիայում, Արևմտյան Բեռլինում։ Լեհ թատերագետ Անջեյ Վոլչկովսկին գրել է․

  Ռոտարուն աստվածային պարգև կլիներ ցանկացած երկրի բեմի համար։ Սոֆյայի հմայքն ու տաղանդը կասկածից վեր են։ Ուժեղ, լայն դիապազոնով, ձայնով նա հաղթում է իր անկեղծությամբ, տեքստով և դրամատիկությամբ։ Մենք դժկամությամբ դուրս եկանք դահլիճից։ Մենք ուզում էինք, որ Սոֆյան ևս մեկ երգ պարգևի մեզ։ Կամ կրկին կատարի Իվասյուկի «Չերվոնա Ռուտա»-ն, կրակոտ « Իվանել»-ը, կա՛մ Բակկիի «Անսահմանություն»-ը[1]։  

Անսամբլի երգացանկում ընդգրկված են տարբեր կոմպոզիտորների և հեղինակների երգեր, այդ թվում՝ հունգարացի կոմպոզիտոր Գաբոր Պրեսերի (հայտնի ռոք երաժիշտ, Locomotiv GT խմբի ղեկավար) և Ի. Կովաչի «Արի պարենք» երգը։

1986 թվականին «Չերվոնա Ռուտա» անսամբլը լուծարվեց, խումբը որոշեց շարունակել իր կարիերան առանց Սոֆյա Ռոտարուի՝ վերադառնալով հին ժողովրդական երգերի ոլորտ։ Երգչուհու համար սա անակնկալ էր և ծանր զգացողություններ առաջացրեց։

Սկավառակագրություն

խմբագրել
  • 1972- Չերվոնա ռուտա
  • 1979 - Միայն քեզ
  • 1981 - Սոֆյա Ռոտարուն և Չերվոնա ռուտան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Евгений Торчишник Выступление ансамбля «Червона рута» // «Днепропетровская правда» : газета. —Днепропетровск, 14 сентября 1972 года.

Արտաքին հղումներ

խմբագրել