Չերի Ռեյմոնդ (անգլ.՝ Cherry Raymond, հունիսի 1, 1925(1925-06-01)[1], Սմեթուիք, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] - մարտի 17, 2006(2006-03-17)[1], Remuera, Օքլենդ, Նոր Զելանդիա[1]), Անգլիայում ծնված նորզելանդացի հաղորդավար, սյունակագիր և համայնքային աշխատող[2][3][4]։

Չերի Ռեյմոնդ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1925(1925-06-01)[1]
ԾննդավայրՍմեթուիք, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էմարտի 17, 2006(2006-03-17)[1] (80 տարեկան)
Մահվան վայրRemuera, Օքլենդ, Նոր Զելանդիա[1]
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունսյունակագիր

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Անգլիայում, Նոթինգհեմ քաղաքում, 1925 թվականի հունիսի 1-ին։ Իր ընտանիքի միակ երեխան էր։ Մեծացել է Բիրմինգհեմից դուրս և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնողների հետ տեղափոխվել է Նոր Զելանդիա։

Կարիերա խմբագրել

Աշխատանք գտնելով Նոր Զելանդիայի հեռարձակման ընկերությունում` Ռեյմոնդն աշխատել է նախ ընդունարանում, այնուհետև` որպես ռադիոյի թղթակից։ 1964 թվականից սկսած 10 տարի նա աշխատել է New Zealand Woman's Weekly թերթում որպես սյունակագիր, իսկ 1960-ականների վերջին սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում, նախ աշխատելով Close Up շոուում, իսկ հետագայում` Personality Squares և Beauty and the Beast շոուների նորզելանդական տարբերակում։ Ռեյմոնդը եղել է 1977 թվականի հեռուստամարաթոնի կազմակերպիչներից մեկը, որը 2.000.000 դոլար է հավաքել Մտավոր առողջության հիմնադրամի համար։ 1980 թվականին աշխատել է Antiques For Love or Money-ում` որպես սյունակագիր[5]։

Ռեյմոնդն ակտիվ էր կանանց կազմակերպություններում։ 1970 թվականին եղել է Նոր Զելանդիայի կանանց ազգային խորհրդի նախագահ[5]։ 1986 թվականին դարձել է Թագուհու պատվո շքանշանակիր։

Անձնական կյանք խմբագրել

1952 թվականին Ռեյմոնդն ամուսնացել է հաղորդավար Ջեք Մեթքալֆի հետ։ Վերջինս մահացել է 1985 թվականին։ Ռեյմոնդը մահացել է Օքլենդում, 2006 թվականի մարտի 17-ին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://teara.govt.nz/en/biographies/6r2/raymond-cherry
  2. Falconer, Phoebe (2006 թ․ մարտի 24). «Obituary: Cherry Ramond». New Zealand Herald. ISSN 1170-0777. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  3. «ATL: Unpublished Collections». tiaki.natlib.govt.nz. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  4. «Uni investigation finds rape lecture comments were 'sexist', but names complainants». Stuff.co.nz. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 Dekker, Diana (2006 թ․ ապրիլի 6). «Household face of the 70s, 80s». Dominion Post. էջ 7.