Չեսթեր Դյուեյն Թըրներ (անգլ.՝ Chester Dewayne Turner, նոյեմբերի 5, 1966(1966-11-05), Warren, Արկանզաս), ամերիկացի սերիական մարդասպան, աֆրոամերիկացի։ Պաշտոնապես մեղադրվում է Լոս Անջելեսում 10 սպիտակամորթ կանանց սպանության, ինչպես նաև իր զոհերից մեկի չծնված երեխայի մահվան մեջ։

Չեսթեր Դյուեյն Թըրներ
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 5, 1966(1966-11-05) (57 տարեկան)
ԾննդավայրWarren, Արկանզաս
Քաղաքացիություն ԱՄՆ
Պատիժմահապատիժ
Սպանություն
Զոհերի թիվ15 (հաստատված)
Սպանության շրջան1987—1998
Սպանության հիմնական տարածքԿալիֆոռնիա
Ձերբակալության ամսաթիվ2003 թվականի սեպտեմբեր

Վաղ տարիներ խմբագրել

Չեստեր Թըրները ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 5-ին Արկանզաս նահանգի Ուորեն քաղաքում։ 1971 թվականին նրա ծնողները ամուսնալուծվել են, և նա մոր հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Ընտանիքը բնակվել է Հարավային Լոս Անջելեսում՝ քաղաքի սոցիալապես անապահով թաղամասերից մեկում՝ որդուն կերակրելու համար, Չեսթերի մայրը 1970-ական թվականներին միաժամանակ երկու աշխատանք է կատարել՝ առանց պատշաճ դաստիարակելու որդուն, ինչն ազդել է նրա վարքագծի վրա։ Քանի որ ազատ ժամանակի մեծ մասը Թըրները տրամադրել է ինքն իրեն, նա սկսել է դպրոց գնալ և ավելի շատ ժամանակ անցկացնել փողոցում՝ շփվելով նույն ձախորդ դեռահասների հետ՝ աստիճանաբար ներքաշվելով քրեական կյանքի մեջ[1]։ Թըրները հաճախել է «Locke High School» դպրոց, դպրոցական տարիներին նա հայտնի է եղել կարգապահության խախտմամբ և սոցիալական նորմերի ոտնահարմամբ, ինչի հետևանքը դարձել է Չեսթեր Թըրների՝ 1983 թվականին դպրոցից դուրս գալը։ Որոշ ժամանակ անց Թըրներն առաջին անգամ ձերբակալվել է զենքի գործադրմամբ հարձակման համար, սակայն զոհն ազատվել է միայն վախից։ Թըրները դատապարտվել է մի քանի ամսվա ազատազրկման և ազատության մեջ էր հայտնվել 1984 թվականի սկզբին։ Փորձելով հեռու մնալ քրեականից` Թըրները գտել է աշխատանք և տարիներ շարունակ աշխատել է «Dominos» պիցցայի ցանցում որպես պիցցայի առաքիչ։ Ազատ և աշխատանքային ժամանակի մեծ մասը Թըրներն անցկացրել է անցկացրել է Հարավային Լոս Անջելեսի չորս թաղամասերում՝ Ֆիգերո Սթրիթ փողոցի երկու կողմերում, որտեղ տեղակայված են բազմաթիվ հյուրանոցներ և տարածված է մարմնավաճառությունը[2]։ 1980-ական թվականների վերջին Թըրներն ամուսնացել է դպրոցական ընկերուհի Ֆելիսիա Կոլիերայի հետ, սակայն, չնայած դրան, շարունակել է երկար ժամանակ անկացնել մարմնավաճառների ու սուտենյորների հասարակության շրջանում։ Միևնույն ժամանակ, նա «Dominos» պիցերիայի վարչակազմի հովանավորությամբ սկսել է մենեջերի մասնագիտությամբ ուսուցում, բայց ուսուցման ավարտից քիչ առաջ և առաջին երեխայի ծննդին՝ 1991 թվականի վերջին, Թըրները կրկին ենթարկվել է կալանքի և նրա քրեական գործունեությունը թափ է հավաքել, որի պատճառով նա հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում[3]։

Քրեական գործունեություն խմբագրել

Դատապարտվել է մահապատժի։ ԴՆԹ-ի անալիզի արդյունքներով 1987-1998 թվականներին Լոս Անջելեսում իրականացվել է 13 կնոջ սպանություն։

Ջոնսի գործ խմբագրել

Թըրների կատարած մի քանի սպանություններ սխալմամբ վերագրվել են Դեյվիդ Ալեն Ջոնսին։ Ջոնսին դատապարտել են։ Սակայն, երբ ԴՆԹ-ի անալիզներն ապացուցել են նրա անմեղությունը, նա բանտից ազատ է արձակվել 2004 թվականի մարտին և վերականգնվել։ Որպես փոխհատուցում բանտում անցկացրած 11 տարվա ընթացքում նա ստացել է 720 000 ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «What made Chester Turner one of the most prolific killers of his time?».
  2. «Serial Killer: Chester DeWayne Turner».
  3. «Silent Wraith: Chester Turner».

Արտաքին հղումներ խմբագրել