Չեռնոբիլցիների պուրակ (Արմավիր, Ռուսաստան)

Չեռնոբիլցիների պուրակ (ռուս.՝ Парк чернобыльцев, ոչ պաշտոնական անվանումը` Չեռնոբիլցիների հիշատակի պուրակ, ռուս.՝ Парк памяти чернобыльцев), հիշատակի թեմատիկ պուրակ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Բացվել է 2006 թվականի ապրիլի 21-ին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքները վերացնողների հիշատակը հավերժացումը համար։ Պուրակը գտնվում է Եֆրեմովի փողոցում[1]։

Picto infobox plant.png
Չեռնոբիլցիների պուրակ
ռուս.՝ Парк чернобыльцев
Տեսակտեսարժանություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԱրմավիր
Հիմնվել է2006
Մակերես0,001 հեկտար
Չեռնոբիլցիների պուրակ (Արմավիր, Ռուսաստան)ը գտնվում է Ռուսաստանում
Չեռնոբիլցիների պուրակ (Արմավիր, Ռուսաստան)
Չեռնոբիլցիների պուրակ (Արմավիր, Ռուսաստան)ը գտնվում է Երկիրում
Չեռնոբիլցիների պուրակ (Արմավիր, Ռուսաստան)

Հուշարձաններ պուրակումԽմբագրել

«Ծառի արձան» (1996-2013)Խմբագրել

Սա ինստալյացիա էր, որը պատկերում էր ծառ, որից արյուն է կաթում։ Արյունից ձևավորվում էին ռադիացիոն ճառագայթման նշաններ` ալֆա, բետա և գամմա։ Խորհրդանշել է աշխարհի վիշտը և ճառագայթումից «օտարման գոտում» կենդանի ամենի մուտացիան։ Հուշարձանը քանդվել է 2013 թվականին, և նրա տեղում հետագայում կառուցվել է նորը։

Չեռնոբիլցիների հուշարձան (2014-այժմ)Խմբագրել

Գլոբուս է, որի ներսում պարփակված է ատոմ (խորհրդանշում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի սպառնալիքն ամբողջ աշխարհի համար)։ Հինգ տղամարդիկ կանգնած են` իրենցով ծածկելով գլոբուսը (տղամարդկանց թիվը խորհրդանշում է հինգ մայր ցամաքները, որոնցից ժամանած կամավորները, համախմբվելով, «փակում էին ճառագայթման ճանապարհը»)։ Հուշասալիկի վրա փորագրված են այն 158 արմավիրցիների ազգանունները, որոնք մահացել են չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնելիս[2]։ Հուշարձանը բացվել է 2014 թվականին հնի տեղում։

ԾանոթագրություններԽմբագրել