Չեռնոբիլցիների հուշարձան (Արմավիր, Ռուսաստան)
Չեռնոբիլցիների հուշարձան (ռուս.՝ Памятник чернобыльцам), հուշարձան, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ճարտարապետական տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է հիշատակի թեմատիկ Չեռնոբիլցիների պուրակում։ Չեռնոբիլցիների առաջին հուշարձանը կանգնեցվել էր 1996 թվականին։ 2013 թվականին այն ապամոնտաժվել է, իսկ նրա փոխարեն 2014 թվականին կանգնեցվել է չեռնոբիլցիների մեկ այլ հուշարձան։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 44°59′57″ հս․ լ. 41°06′54″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Արմավիր |
Կառուցվել է | Առաջին արձանը` 1996, երկրորդը` 2014 |
Շինության ձևը | Արձան |
Կառուցել է | Վ. Բատրակով / Ս. Կամիշին |
Ներկա վիճակը | Կանգուն |
Առաջին հուշարձանԽմբագրել
Հուշարձանի տեղադրման հիմնական նախաձեռնողներից մեկը եղել է Արմավիրի կազակական շրջանի եսաուլ Ալեքսանդր Պետրովիչ Իվանովը, իսկ նախագիծն իրականացրել են ճարտարապետ Ն. Գ. Սամբուրովան, քանդակագործ Վ. Գ. Բատրակովը և նկարիչ Ն. Ա. Բերեզովսկայան[1][2]։ Հուշարձանի վեցտոննանոց հիմքը դրվել է 1996 թվականի հունիսի 26-ին, իսկ արդեն հուլիսի 12-ին հուշահամալիրը բացվել է[1][2]։ Իր տեսքի համար հուշարձանը ստացել է «ծառի հուշարձան» ոչ պաշտոնական անվանումը։
Հուշարձանը մոտ 9 տոննա ընդհանուր քաշով երկու մարմարե սալ էր։ Ուղղահայաց և վերևում փոքր-ինչ թեքված, 3,5 մետր բարձրությամբ սալին փորագրված էին ծառ, որից արյուն էր կաթում, և «Չեռնոբիլ» միության խորհրդանշանը։ Արյան կաթիլներից «ընկնում էին» ռադիոակտիվ ճառագայթման նշանները` ալֆա, բետա և գամմա։ Այն խորհրդանշում էր աշխարհի վիշտը և ճառագայթումից «օտարման գոտում» կենդանի ամենի մուտացիան[2]։ Ծառից քիչ վերև փորագրված էր ուղղափառ խաչ։
2010-ական թվականների սկզբին որոշում է կայացվել, որ «Ծառի հուշարձանը» իր գաղափարական բովանդակությամբ այնքան էլ չի համապատասխանում իր նպատակին որպես չեռնոբիլցիների հուշարձան[3]։ Այդ պատճառով 2013 թվականին արձանն ապամոնտաժվել է և նրա տեղում սկսել է կառուցվել մեկ այլ հուշարձան։
Երկրորդ հուշարձանԽմբագրել
Նոր հուշարձանի շինարարությունն իրականացվել է 2013-2014 թվականներին։ Այն բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 20-ին[3]։ Դա ցանցաձև գլոբուս է, որի ներսում պարփակված է ատոմ (խորհրդանշում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի սպառնալիքն ամբողջ աշխարհի համար)։ Հինգ տղամարդիկ կանգնած են` իրենցով ծածկելով գլոբուսը (տղամարդկանց թիվը խորհրդանշում է հինգ մայր ցամաքները, որոնցից ժամանած կամավորները, համախմբվելով, «փակում էին ճառագայթման ճանապարհը»)։ Հուշասալիկի վրա փորագրված են այն 158 արմավիրցիների ազգանունները, որոնք մահացել են չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնելիս[4]։ Այդ հուշարձանի հեղինակը արմավիրցի քանդակագործ Սերգեյ Կամիշինն է[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Газетные публикации «Армавирский собеседник», июнь – июль 1996 года.
- ↑ 2,0 2,1 2,2 На основании краеведческой исследовательской работы представленной на фестивале «Портфолио ученика»
- ↑ 3,0 3,1 3,2 В Армавире открыли новый памятник ликвидаторам и жертвам катастрофы Archived 2015-04-02 at the Wayback Machine.. Журнал «Краснодарский край». 25.09.2013.
- ↑ «Тем, кто землю спасал в том апреле»։ Վերցված է 2018 Մարտ 15(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
- В Армавире появился памятник героям-чернобыльцам(չաշխատող հղում). А-медиа группа. 20 сентября 2013.
- Тем, кто землю спасал в том апреле Archived 2015-04-02 at the Wayback Machine.. «Армавирский собеседник». 25 сентября 2013.