Սուրբ Սարգիս եկեղեցի (Դիարբեքիր)

(Վերահղված է Չելթիկ եկեղեցիից)

Սուրբ Սարգիս եկեղեցի, 16-րդ դարում կառուցված հայկական եկեղեցի Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր թաղամասում։ Հայտնի է նաև Չելթիկ եկեղեցի անունով։

Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍուր և Դիարբեքիր
Քարտեզ
Քարտեզ
 St. Sargis Church, Diyarbakır Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Գրավոր աղբյուրներում եկեղեցու մասին առաաջին հիշատակումը եղել է 16-րդ դարում[1]։ Եկեղեցու մասին տեղեկություններն առաջին անգամ հանդիպում են Ղուկաս Ինճիճյանի (1758-1833) աշխարհագրության գրքում[2]։ Ըստ Ինճիճյանի՝ Սուրբ Թեոդորոս Մայր եկեղեցին մզկիթի վերածվելուց հետո հայերը կառուցեցին նոր եկեղեցի 1515 կամ 1518 թվականին։

Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերխեմն իր «Ամիդա» աշխատության մեջ նշում է, որ Ամիդի (Դիարբեքիր) հայերը 1515 թվականին կառուցել են այս եկեղեցին և այն անվանել Սուրբ Սարգիս[3]։ Եկեղեցու զգալի մասը ավերվել է գանձ որոնողների և հրդեհների պատճառով, մնացած մասը փլուզման վտանգի տակ է[3]։

Սուրբ Սարգիսը հայերի կողմից լքվել հայոց ցեղասպանությունից հետո։ Այն նաև հայտնի է որպես Չելթիկ եկեղեցի, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման գործարան[1]։ Եկեղեցին օգտագործել են նաև որպես խոտի կամ հացահատիկի պահեստ և անգամ ախոռ[4]։ Եկեղեցու մեջ եղել է նաև դպրոց[1]։

Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1840 թվականին, դրա մասին արձանագրությունը պահպանված է Դիարբեքիրի հնագիտական թանգարանում[5]։ Դրանից բացի կա մեկ կաթողիկե եկեղեցի՝ սուրբ Հովսեփ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Özçelik, Metin (2011). Diyarbakır Merkez Maddi Kültür Varlıkları. Diyarbakır. էջ 29.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Surp Giragos Ermeni Kilisesi | 5. Bölge (Anadolu) | Türkiye Ermenileri Patrikliği |». Արխիվացված է օրիգինալից 24 Ağustos 2019-ին. Վերցված է 14 Mart 2020-ին. {{cite web}}: Invalid |url-status=evet (օգնություն)
  3. 3,0 3,1 «Diyarbakır'da Surp Sarkis Kilisesi önlem alınmazsa tarihi kilise yıkılacak». Evrensel (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 18 Aralık 2019-ին. Վերցված է 14 Mart 2020-ին. {{cite web}}: Invalid |url-status=evet (օգնություն)
  4. «Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ավերման եզրին է հայտնվել (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի».