Իրակլի Չեժիա

ֆուտբոլիստ
(Վերահղված է Չեժիա Իրակլիից)

Իրակլի Ռոբերտի Չեժիա (վրաց.՝ ირაკლი რობერტის ძე ჭეჟია, մայիսի 22, 1992(1992-05-22)[1], Գալի, Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն, Վրաստան), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Իրակլի Չեժիա
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1992(1992-05-22)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Գալի, Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն, Վրաստան
Դիրք կիսապաշտպան և պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի մայիսի 22-ին Վրաստանի Գալի քաղաքում։

Մոսկվայի «Սպարտակի» սան է։ Ձերժինսկի «Խիմիկի» կազմում նորամուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի՝ Սմոլենսկի «Դնեպրի» դեմ խաղում։ Թիմի հետ 2012-2013 մրցաշրջանի արդյունքներով դուրս է եկել ֆուտբոլի ազգային լիգա։ 2013 թվականի երկրորդ կեսին խաղացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Խիմիկ»-ում, հաջորդ տարի եղել է «Կալուգա» և «Արսենալ-2» թիմերի խաղացող, որոնք հանդես են եկել դիվիզիոնից ցածր։ 2015 թվականին խաղացել է Հայաստանի Պրեմիեր լիգայում «Ուլիսի» կազմում (թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը), որից հետո թիմի մի խումբ խաղացողների հետ հայտնվել է Արմավիրի «Տորպեդոյում»՝ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում՝ որպես նորեկ։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը չի կարողացել պահպանել տեղը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, և Չեժիան տեղափոխվել է Վրաստան, որտեղ խաղացել է «Շուկուրուում», իսկ 2018 թվականից՝ Խիմկիի ռուսական «Օլիմպ» ակումբում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Չեժիա» հոդվածին։