Չեզոք գոտի (միջազգային իրավունք)

Չեզոք գոտի (միջազգային իրավունքում), աշխարհագրական որոշակի շրջան, որը չեզոքացման ռեժիմի հիման վրա չի կարող լինել պատերազմի թատերաբեմ կամ ռազմավարությունների, զինված ուժերի տեղաբաշխման վայր։ Չեզոք գոտին լինում է։

  • ժամանակավոր
  • մշտական

Ժամանակավոր եզոք գոտի են հռչակվում սահմանակից գոտիները՝ այլ պետությունների միջև պատերազմական գործողությունների դեպքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այդպիսի Չեզոք գոտի էր, օրինակ, Լոռու (Չեզոք գոտին)։ Չեզոք գոտիներ են հռչակվել Բելգիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների, Ճապոնիայի օրենսդրություններով։ Մշտական չեզոք գոտի են ճանաչվել Մագելանի նեղուցը, Պանամայի ջրանցքը, Սուեզի ջրանցքը, Սվալբարդի կղզեխումբը, Անտարկտիկան, երկնային մարմինները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 687