Չափիչ տրանսֆորմատոր, էլեկտրական տրանսֆորմատոր, որի առաջնային փաթույթի վրա ներգործում է չափվող հոսանքը կամ լարումը, իսկ երկրորդայինը՝ իջեցնողը, միացված է չափիչ սարքերին կամ պաշտպանական ռելեին։ Կիրառվում է գլխավորապես բաշխիչ հարմարանքներում և բարձր լարման փոփոխական հոսանքի շղթաներում՝ էներգիայի, հզորության, լարման, հոսանքի ուժի անվտանգ չափման համար, ինչպես նաև չափման սահմանների ընդլայնման, չափման շղթաների մեկուսացման համար։ Տարբերում են լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորտներ, որոնք բաղկացած են միմյանցից մեկուսացված առաջնային և երկրորդային փաթույթներից։ Չափիչ տրասնֆորմատորների առաջնային հոսանքն ու լարումը հիմնականում մեծ են երկրորդային հոսանքից ու լարումից, որոնց անվանական արժեքներն նորմավորված են։

Ռուսական արտադրության SF6 110 կՎ հոսանքի տրանսֆորմատորներ

Փոփոխական հոսանքի տրանսֆորմատորները պատրաստվում են երկրորդային հոսանքի 5 Ա անվանական արժեքներով, իսկ առաջնայինհոսանքի անվանական արժեքը գտնվեւմ է 0,1 Ա մինչև 40 կԱ։ Փոփոխական հոսանքի լարման տրանսֆորմատորներն արտադրվում են երկրորդային լարման 100 Վ և 150 Վ անվանական արժեքներով, իսկ առաջնային լարման անվանական արժեքը գտնվում է 200 Վ-ից մինչև 750 կՎ տիրույթում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 684