Չափիչ անոթներ, հեղուկների ծավալը չափող ապակյա անոթներ, որոնք օգտագործվում են հետազոտական և գործարանային աշխատանոցներում (լաբորատորիաներում)։ Ծավալի չաիումն իրականացվում է չափիչ անոթի վրա դրոշմված սանդղակների կամ ծավալանիշ գծիկների օգնությամբ, որոնք համապատասխանում են 20°C-ում չափվող ծավալներին։ Արտադրվում են 0,5—2000 մլ ծավալով չափման անոթներ։ Համեմատաբար կոպիտ չափումների համար օգտագործում են չափագլաններ և մենզուրներ, ճշգրիտ չափումների համար՝ բյուրետներ, պիպետներ և չափասրվակներ, փոքր ծավալների առավել ճշգրիտ չափումների համար՝ միկրոբյուրետներ և միկրոպիպետներ։ Ըստ չափման ճշտության տարբերում են I և II դասերի չափման անոթներ։ I դասի անոթների չափման սխալը մեծ չէ չափիչ անոթների ծավալի 0,2%֊ից, II դասի անոթներինը՝ 0,5%֊ից։ Չափագլանների և մենգուրների չափման ճշտությունը ավելի փոքր է։

Չափիչ անոթներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 684 CC-BY-SA-icon-80x15.png