Չափազանց աղմկոտ մենություն
«Չափազանց աղմկոտ մենություն» (չեխ․՝ Příliš hlučná samota), չեխ գրող Բոհումիլ Հրաբալի փիլիսոփայական կարճ վեպը։ Գրվել է 1973-1976 թվականներին՝ երեք տարբերակով և պաշտոնապես հրապարակվել է 1989 թվականին, քանի որ Չեխոսլովակիայի այն ժամանակվա կառավարությունը գիրքը ենթարկել է խիստ գրաքննության[1]։ Վեպը էկրանավորվել է 1996 թվականին, Հրաբալի մահից մեկ տարի անց։ 2007 թվականին ամերիկացի կինոռեժիսոր Ժենևևա Անդերսոնը վեպի մոտիվներով նկարահանել է «Չափազանց աղմկոտ մենություն» տիկնիկային մուլտիպլիկացիան։
Չափազանց աղմկոտ մենություն չեխ․՝ Příliš hlučná samota | |
---|---|
Հեղինակ | Բոհումիլ Հրաբալ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | չեխերեն |
Երկիր | Չեխոսլովակիա |
Հրատարակիչ | Harcourt |
Հրատարակման տարեթիվ | 1976 |
Սյուժե
խմբագրելՎեպը գլխավոր հերոս, թղթի փաթեթավորող Գանտյայի ներքին մենախոսությունն է։ Նա վարում է միայնակ կենսակերպ, երեսունհինգ տարի շարունակ աշխատել է մամլիչ մեքենայի վրա։ Գանտյան «խելացի է դառնում ակամայից», քանի որ աշխատանքին զուգընթաց գրքեր է կարդում և ոգեշնչվում դրանցով։ Հինգ տարի անց նա թոշակի է անցնում և որպեսզի շարունակի մշտական աշխատանքը պատրաստվում է իր հետ վերցնել թերթերը, այն տարբերությամբ, որ նա «օրվա ընթացքում թողարկի միայն մեկ բրեկետ» և ամեն տարի կազմակերպի պատրաստի արտադրանքի ցուցահանդեսներ։ Վեպն ավարտվում է նրանով, որ ղեկավարը Գանտյայի փոխարեն աշխատանքը տալիս է սոցիալիստական աշխատանքի թիմի մարդկանց, որոնք շատ ավելի արագ էին աշխատում։ Վեպի առաջին տարբերակներում Գանտյան հասկանալով, որ դուրս է մնացել աշխատանքից, ինքնասպանություն է գործում՝ պառկելով սեփական մամլիչ մեքենայի տակ, իսկ վերջին տարբերակում՝ նա արթնանում է այգու նստարանին և հասկանում է, որ դա միայն երազ էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Грабал Б. Слишком шумное одиночество». Радио Кузбасс FM. Эфир от 19 апреля 2004 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 13.06.2008-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- tooloudasolitude.com, նոր ապագայի ֆիլմ