Չարլզ Փերքինս (քաղաքական գործիչ)

Չարլզ Քոլիեր Փերքինս (անգլ.՝ Charles Collier Perkins, օգոստոսի 5, 1906(1906-08-05)[1] կամ օգոստոսի 8, 1906(1906-08-08), Moonee Ponds - 1961[1] կամ նոյեմբերի 7, 1961(1961-11-07), Wembley), ավստրալացի քաղաքական գործիչ, որը մինչև մահ՝ 1942 թվականը, Արևմտյան Ավստրալիայի Օրենսդրական ժողովի անդամ էր՝ ներկայացված Ավստրալիայի Ազգային կուսակցությունից։ Սըր Դևվիդ Բրանդի կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն։

Չարլզ Փերքինս
 
Կուսակցություն՝ National Party of Western Australia?
Կրթություն՝ Գիլոնգի քերականության դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ագարակապան
Ծննդյան օր օգոստոսի 5, 1906(1906-08-05)[1] կամ օգոստոսի 8, 1906(1906-08-08)
Ծննդավայր Moonee Ponds
Վախճանի օր 1961[1] կամ նոյեմբերի 7, 1961(1961-11-07) (55 տարեկան)
Վախճանի վայր Wembley
Քաղաքացիություն Flag of Australia (converted).svg Ավստրալիա

ԿենսագրությունԽմբագրել

Փերքինսը ծնվել է Մելբուրնում՝ Գվենդոլին և Չարլզ Հենրի Փերքինսների ընտանիքում։ Ավարտելով Գիլոնգի քերականության դպրոցը՝ 1929 թվականին տեղափոխվել է Արևմտյան Ավստրալիա, գնել ագարակ Բելկայում և մինչև մահ տնօրինել այն։ Փերքինսը հայտնի էր գյուղատնտեսական շրջանակներում, Արևմտյան Ավստրալիայի ագարակատերերի ֆեդերացիայի գործադիր տնօրենն էր, ինչպես նաև Վեսֆարմերս ՍՊԸի տնօրենը[2]։ Խորհրդարան է մտել 1942 թվականի Յորքի նահանգի ընտրություններով, որն Ազգային կուսակցության նախկին առաջնորդ Չարլզ Լաթհամի պաշտոնաթող լինելու արդյունքն էր[3]։

1947 թվականի մարզային ընտրություններից հետո Փերքինսը նշանակվեց Օրենսդրական Ժողովի հանձնաժողովների նախագահ և պաշտոնավարեց մինչև 1953 թվականի ընտրություններ, երբ ՄակԼարթիի կառավարությունը հաղթեց ընտրություններում։ 1950 թվականի ընտրություններին տեղափոխվեց Ռո ընտրատարածք[3]։ 1959 թվականի ընտրություններից հետո Փերքիսնն ընդգրկվեց Դևվիդ Բրանդի նոր նախարարության մեջ որպես Ոստիկանության, Տրանսպորտի, Աշխատանքի և Ֆինանսների նախարար։ Չորս նախարարական պաշտոնները պահանջում էին մեծածավալ ճամփորդություն` ներառյալ միջպետական համաժողովները և հեռագնա աբորիգեն համայնքները[4]:

1938 թվականին Փերքինսն ամուսնացել է Քեթլին Լաֆարի հետ և ունեցել չորս երեխա։ Մահացել է սրտի կաթվածից 1961 թվականի նոյեմբերին Ուեմբլիում գտնվող իր տանը։ Սուրբ Գևորգի եկեղեցում կազմակերպվել է պետական հուղարկավորություն[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  2. Charles Collier Perkins – Biographical Register of Members of the Parliament of Western Australia. Retrieved 23 May 2016.
  3. 3,0 3,1 Black David, Prescott Valerie (1997)։ Election statistics : Legislative Assembly of Western Australia, 1890-1996։ Perth, [W.A.]: Western Australian Parliamentary History Project and Western Australian Electoral Commission։ ISBN 0730984095 
  4. 4,0 4,1 Birman Wendy (2005)։ «Perkins, Charles Collier (1906–1961)»։ Supplementary