Չարենց-նամե
«Չարենց-նամե», Գուրգեն Մահարու հուշագրությունը, որտեղ ամփոփված են հեղինակի հուշերը Եղիշե Չարենցի մասին։ Տպագրվել է 1957 թվականին «Սովետական գրականություն» թերթում։
Չարենց-նամե | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հուշագրություն |
Հեղինակ | Գուրգեն Մահարի |
Երկիր | ԽՍՀՄ |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1957 |
Վիքիքաղվածք | Չարենց-նամե |
Գուրգեն Մահարին Չարենցի հետ ծանոթացել է 16 տարեկանում, երբ դեռ գտնվում էր որբանոցում։ Հետագայում Մահարին դարձավ Չարենցի ու Բակունցի գաղափարակիցը, նրանց կրտսեր ընկերը։ Մահարին հաճախ է անդրադարձել Չարենցին իր տարբեր ստեղծագործություններում. 1932 թվականին Մահարու «Մրգահաս» ժողովածուն լույս է տեսել «Ձոն՝ Եղիշե Չարենցին» ներածութեամբ։ Սակայն Մահարին իր ավագ ժամանակակցին առավել հաճախ անդրադարձել է հուշագրության ու գրական հրապարակախոսության ժանրերում։
«Չարենց-նամե» հուշագրությունը բաղկացած է Չարենցի կյանքը պատկերող առանձին պատառիկներից։ Չարենցը պատկերված է ամենատարբեր իրադրություններում, սակայն առանց մանր, քաղքենի հետաքրքրության։ Ամենաերկրորդական իրադրություններում անգամ հուշագիրը տեսել է մնայունն ու նշանակալիցը. «Չարենց-նամեն» երևույթ էր ինքնատիպությամբ, վավերականությամբ, քնարականությամբ, ընթերցողին փոխանցվող ափսոսանքի ու ցավի զգացումով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 9։