Չարենցավանի գործիքաշինական գործարան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Չարենցավանի գործիքաշինական գործարան, արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Հիմնադրվել է 1964 թվականին։ Արագահատ պողպատից և մետաղակերամիկական կարծր համաձուլվածքներից արտադրում է տարբեր տեսակի ճշգրիտ մետաղահատ գործիքներ (խառատային հատիչներ, թործաններ, գլխանիստային և սկավառակային եռակողմ ագուցով ֆրեզներ ևն)։
Խորհրդային տարիներին մասնաճյուղեր է ունեցել Մարտունու շրջանի Երանոս, Ստեփանավանի շրջանի Կուրթան, Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղերում։ Արտադրանքն առաքվում է նաև արտասահմանյան երկրներ։
1999 թվականին ստացել է Բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Մեր Մասին»։ chariz.net։ Չարենցավանի Գործիքաշինական Գործարան
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 175)։ |