Չատ Կոբջիտտի (թաի.՝ ชาติ กอบจิตติ, հունիսի 25, 1954(1954-06-25)[1], Սամուտ Սակխոն, Թաիլանդ), թայլանդացի գրող։ Մի քանի հայտնի վեպերի և կարճ պատմությունների հեղինակ է[3]։

Չատ Կոբջիտտի
Ծնվել էհունիսի 25, 1954(1954-06-25)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՍամուտ Սակխոն, Թաիլանդ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Թաիլանդ
Ուշագրավ աշխատանքներKham phiphāksā?
Պարգևներ
 Chart Korbjitti Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Չատ Կոբջիտտին ծնվել է 1954 թվականին՝ Սամուտ Սակխոն գավառում։ 1969 թվականին՝ 15 տարեկան հասակում, հրատարակում է առաջին պատմվածքը, որը կոչվում է «Նակրիան Նակլենգ» (Դպրոցական խուլիգաններ)։ Առաջին բանաստեղծությունն է «Կհամպհիպակսա» (Դատապարտություն), որը նրան հայտնի է դարձրել։ «Կհամպհիպակսա»-ն համարվել է որպես տարվա գիրք և ստացել է առաջին Հարավարևելյան Ասիայի գրականության մրցանակ։ Այն լույս է տեսել անգլերեն լեզվով։ Գրքի հիման վրա նկարահանվել է «Այ Ֆակ» լիամետրաժ ֆիլմը (2004 թվական)[4]։ 1994 թվականին «Ժամանակ» վեպը արժանացել է բարձր գնահատականի քննադատների կողմից։ Վեպի համար նա երկրորդ անգամ արժանացել է Հարավարևելյան Ասիայի գրականության մրցանակին։ «Գրականության» անվանակարգում 2004 թվականին ճանաչվել է Թաիլանդի ժողովրդական արտիստ։ «Սովորական պատմություն» և «Ելք չկա» վեպերը նույնպես համարվում են հեղինակի ակնառու գործերից[5]։ Չատ Կոբջիտտին հանդես է եկել դասախոսությամբ Թայլանդի մի քանի դպրոցներում և համալսարաններում։ Իր ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը։ Հաճախ նշում է, որ պատրաստ է օգնել տաղանդավոր երիտասարդներին գտնել իրենց ճանապարհը՝ զարգանալ ճիշտ ուղությամբ։ Հիմնել է Սամնակպհիմ Հեն հրատարակչությունը (Howling Books)։ Չատ Կոբջիտտինի աշխատանքները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն, չինարեն և մալայերեն լեզուներով[6]։

«Դատապարտություն» վեպը խմբագրել

Վեպի գլխավոր հերոսը Ֆակ անունով երիտասարդ տղա է։ Իրադարձությունները տեղի են ունենում մի փոքր գյուղում, որտեղ մարդիկ միմյանց ճանաչում են։ Նախկինում Ֆակը երազում էր անցկացնել իր ամբողջ կյանքը վանականության մեջ։ Սակայն Ֆակի տարեց հայրը վատառողջ էր, նրան անհրաժեշտ էր ֆերմայում օգնական։ Նա ստիպված էր թողնել հոգևոր ծառայությունը որպեսզի օգնի իր տարեց հորը։ Աշխատանքի է անցում գավառական տաճարի դպրոցում՝ որպես հավաքարար։ Հոր մահից հետո ամուսնանում է խորթ մոր հետ։ Փորձելով նրան պաշտպանել թշնամական հասարակությունից, դառնում է հարևանների կողմից նախապաշարմունքների և թյուրըմբռման զոհ։ Նա հանգստություն է գտնում խմիչքի մեջ, որի միջոցով մոռանում է խնդիրները[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. http://art.culture.go.th/art01.php?nid=33
  3. «Chart Korbjitti». goodreads.
  4. «1982 S.E.A. Write Awards». web.archive. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին.
  5. «1994 S.E.A. Write Awards». web.archive. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին.
  6. Корнев В. И. Литература Таиланда. Краткий очерк. — Москва: Наука, 1971.
  7. «คำพิพากษา by ชาติ กอบจิตติ». goodreads.