Չանգլի, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր Կաղզվան քաղաքից 18 կմ հարավ֊արևմուտք, Արաքս գետի ձախ կողմում, Չանգլի լճակից մի քանի կմ հյուսիս, ճանապարհին։

Գյուղ
Չանգլի
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Այլ անվանումներԵղևնամայր, Չանգլ, Չանգլու, Չանգյու, Չանկլ, Չանկլի, Չանկլու, Չանղլի, Չենկլի, Չինկլի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն780 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ36700
Չանգլի (Աշխարհ)##
Չանգլի (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Հնում կոչվում էր Եղևնամայր և մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք գավառի մեջ։ Ենթադրվում է, որ Չանգլիում է գտնվել Վաղարշակերտի քաղքեդոնական թեմի աթոռը։ Գյուղն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։

Բնակչություն խմբագրել

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XIX դարի վերջին ուներ 50 տուն հայ բնակիչ, իսկ 1913 թվականին՝ 780 (85 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հայտնի է Չանգլիի խաչաձև հատակագծով եկեղեցին, որը կանգուն է առ այսօր։ Չանգլիի խաչքարերի վրա կան 944 և 1282 թվականների արձանագրություններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 211-212
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։