Ճարտարապետությունը և կերպարվեստը խմբագրել

Չադի հարավում հայտնաբերվել է Սաո մշակույթի (հիմնականում VIII—X դարերի) հուշարձաններ՝ բնակավայրերի մնացորդներ, կենցաղային խեցեղեն, մարդկանց և կենդանիների թրծակավե, բրոնզե արձանիկներ։ Հատկապես արտահայտիչ են ձևախախտված համաչափություններով մարդկային կավե գլուխները (հիմնականում X դար)։ Գյուղական բնակավայրերը կազմված են հողե պատերով կամ ցանկապատով շրջափակված, խիտ խմբավորված, կավածեփ պատերով, սրածայր տանիքներով, կլոր կամ ուղղանկյուն հատակագծով խրճիթներից։ Քաղաքներում տներն ունեն ներքին բակ, հարթ տանիք, շրջափակված են ատամնավոր պարիսպներով։ Զարգացած է ջուլհակությունը, ասեղնագործությունը, կաշեգործութունը, մետաղի մշակումը (նուրբ երկրաչափական զարդանախշով զենքեր, պղնձե և բրոնզե զարդեր, արծաթի դրվագում), բրուտագործությունը։ Կաղապար:Չադ-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 658