Ու արտաքին հոլովում
«Ու» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։
Ժամանակակից հայերենում «Ու» արտաքին հոլովման պատկանում են «Ի» ձայնավորով վերջացող բառերը, որոնց թեք հոլովներում «Ի» վերջնահնչյունը փոխարինվում է «Ի» հոլովիչով (գինի, այգի, պատանի)։ Բացառություն են կազմում ձի բառը, որի թեք հոլովներում «Ի» վերջնահնչյունը պահպանվում է՝ ձիու։
«Ու» արտաքին հոլովման են պատկանում նաև մարդ, ամուսին, անկողին, աստված բառերը (մարդու, անկողնու, ամուսնու, աստծու)։
Ժամանակակից հայերենում անորոշ դերբայը ենթարկվում է «Ու» արտաքին հոլովման, օրինակ՝ գրելու, կանչելու և այլն[1]։
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
Ուղղ. հոլով | այգի(ն) | այգիներ(ը) |
Սեռ. հոլով | այգու | այգիների |
Տր. հոլով | այգու(ն) | այգիների(ն) |
Հայց. հոլով | այգի(ն) | այգիներ(ը) |
Բաց. հոլով | այգուց | այգիներից |
Գործ. հոլով | այգով | այգիներով |
Ներգ. հոլով | այգում | այգիներում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 60։
Գրականություն խմբագրել
- Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։