Ու Չենեն (չինարեն՝ 吳承恩, 1500[1] կամ 1504, Հուայան, Ցզյանսու, Imperial China - 1582[1][2][3][…], Shanyang County, Imperial China), չինացի ականավոր արձակագիր, բանաստեղծ, «Ճանապարհորդություն դեպ Արևմուտք» վեպի հեղինակը, որը մեծ ազդեցություն է ունեցել չինական գրականության մեջ ֆանտաստիկ-հերոսական վիպագրության զարգացման գործում։

Ու Չենեն
չինարեն՝ 吳承恩
Ծնվել է1500[1] կամ 1504
ԾննդավայրՀուայան, Ցզյանսու, Imperial China
Վախճանվել է1582[1][2][3][…]
Վախճանի վայրShanyang County, Imperial China
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, գեղագիր և erudite person
ԼեզուԱվանդական չինարեն
ՔաղաքացիությունՄին դինաստիա[4]
Ուշագրավ աշխատանքներՃանապարհորդություն դեպի Արևմուտք

ԿենսագրությունԽմբագրել

Ու Չենենը ծնվել է 1500 թվականին Հուայան քաղաքում՝ աղքատ ընտանիքում։ Վաղ մանկությունից հակվածություն է ցուցաբերել արվեստների և գրականության նկատմամբ։ Չենենը որոշ ժամանակ զբաղվում է առևտրով, ապա անցնում պետական ծառայության, սակայն կարճ ժամանակ անց լքում է այս պաշտոնը և իրեն նվիրում միայն գրական գործունեության։ Նա վախճանվում է 1582 թվականին՝ աղքատության և միայնության մեջ։

ՍտեղծագործություններԽմբագրել

 
Ու Չենենի «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» վեպի նկարազարդումներից (XVIII-րդ դար)

Բացի իր նշանավոր «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» վեպից, Ու Չենենի գրչին են պատկանում նաև մի շարք բանաստեղծություններ և պատմվածքներ, որոնց մեծ մասը ցավոք մեզ չի հասել։ Նրա պահպանված ստեղծագործություններն ամփոփվել են «Ոսուցիչ Շե Յանի պահպանված ձեռագրերը» վերտառությունը կրող երկերի քառահատոր ժողովածուում։

Ու Չենենի գրական ստեղծագործություններն աչքի են ընկնում հատկապես իրենց ռելիստական տրամադրություններով և սոցիալական անհավասարության խիստ քննադատությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել