Ուրիշ ձեռքերում: Կինդերտրանսպորտի պատմություն

Ուրիշ ձեռքերում: Կինդերտրանսպորտի պատմություն (անգլ.՝ «Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport»), վավերագրական ֆիլմ, թողարկվել է 2000 թվականին ԱՄՆ- ում։ Ֆիլմը պատմում է փրկարարական գործողության մասին, որի շնորհիվ 10 000 հրեա երեխաներ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ապաստան են ստանում խնամատար ընտանիքներում Մեծ Բրիտանիայում: Ռեժիսորը Մարկ Ջոնաթան Հարիսն է, իսկ պատմողը՝ Ջուդի Դենչը։ 2001 թվականին ֆիլմը դարձել է «Օսկար»-ի մրցանակակիր (մրցանակ Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմի համար)։ 2014 թվականի դեկտեմբերին ներառվել Է ԱՄՆ-ի Ֆիլմերի ազգային գրանցամատյանում՝ ունենալով մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակություն։

Picto infobox cinema.png
Ուրիշ ձեռքերում: Կինդերտրանսպորտի պատմություն
անգլ.՝ Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական ֆիլմ և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
Թվական2000 և նոյեմբերի 23, 2000[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորMark Jonathan Harris?
ՊրոդյուսերDeborah Oppenheimer?
Սցենարի հեղինակMark Jonathan Harris?
ԴերակատարներՋուդի Դենչ
ԵրաժշտությունLee Holdridge?
ՄոնտաժKate Amend?
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն122 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՀարցազրույցԽմբագրել

Ֆիլմը հիմնված է նկարահանված հարցազրույցների վրա, որոնցում մանկության տարիներին Կինդերտրանսպորտի միջով անցած մարդիկ պատմում են իրենց պատմությունները, կիսվում վաղեմի ապրումներով, հիշում են նաև այն զգացմունքները, որոնք ապրել են օտար երկրում և անծանոթ ընտանիքում գտնվելու ժամանակ:

  • Լորենե Ալարդ, փրկված
  • Լորի Կան, փրկված
  • Մարիամ Քոեն, Կուրտ Ֆուշելի խորթ մայրը
  • Հեդի Էփշտեյն, փրկված
  • Կուրտ Ֆուշել, փրկված
  • Ալեքսանդր Գորդոն, փրկված
  • Ֆրանցի Գրոսման, Լորա Սիգալի մայրը
  • Եվա Հեյման, փրկված
  • Ջեկ Հելման, փրկված
  • Բերտա Լևերտոն, փրկված
  • Ուրսուլա Ռոզենֆելդ, փրկված
  • Ինգե Սադան, փրկված (Բերտա քույր Լևերտոն)
  • Լորա Սիգալ, փրկված
  • Ռոբերտ Շուգար, փրկված
  • Ուիլտոն Նիկոլաս, փրկիչ
  • Նորբերտ Վոլհեյմ, փրկիչ

Ալեքսանդր Գորդոնը նաև այն փախստականներից մեկն էր, որոնք 1942 թվականի հուլիսի 10-ին նավով փոխադրվել էին Ավստրալիա։ Այդ երթը հետագայում հայտնի դարձավ բրիտանական ծովային պատմության ամենատխուր իրադարձություններից մեկը։

Ֆիլմում օգտագործվել են բազմաթիվ արխիվային նկարներ, տեսանյութեր նկարների վրա աշխատելուն աջակցել է Հոլոքոստի հուշահամալիր թանգարանը (Հոլոքոստի թանգարան Վաշինգտոն քաղաքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում)։

Քննադատների արձագանքըԽմբագրել

Ամերիկյան կինոքննադատների ճնշող մեծամասնությունը դրական է արձագանքել ֆիլմին։ Նրանք գրել են այն մասին, որ այն համաշխարհային պատմության շատ ինտելեկտուալ և էմոցիոնալ արտացոլում է [2]: Ֆիլմը դարձել է Օսկարի մրցանակակիր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ անվանակարգում Օսկար մրցանակ Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմի համար [3]. Սակայն, ցուցադրությունը տեղի է ունեցել մի շատ փոքր թվով կինոթատրոններում (ընդհանուր 18), իսկ վճարները ԱՄՆ-ում կազմել է 382 807 դոլար[4]. Ֆիլմը թողարկվել է 2000 թվականի սեպտեմբերի 15-ին[4]։ Ըստ Rotten Tomatoesի կինոքննադատների` 94 %-ը դրական են արտահայտվել[5]:

Հաղորդվում է, որ ֆիլմը վաստակել է 79 միավոր 100 հնարավորից [6]: Զարմանք է հայտնվել, որ պատմության մեջ նման մեծ իրադարձության մասին Հոլոքոստքիչ է խոսվել։ Նրա կարծիքով, ֆիլմը նկարահանվել է զուսպ ոճով և, հետևաբար, առաջացնում Է հանդիսատեսի իրական զգացմունքները [7];

BBC–ի քննադատ Մայքլ Թոմփսոնը հատուկ նշել է, որ ռեժիսոր Մարկ Ջոնաթան Հարրիսը չի զարդարում և չի միջամտում վերապրածների խոսքերին, իսկ տեսախցիկը կանգ է առնում յուրաքանչյուր դեմքի վրա բավարար ժամանակ, որպեսզի հանդիսատեսը լսի այդ մարդու պատմությունը[8]։

Գրախոս խմբագրությունը կարծիք է հայտնել, որ ֆիլմը կարող է դուր գալ պատմության սիրահարներին, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են տեսնել, թե որքան ազնիվ կարող են լինել մարդիկ ձախորդության առջև[9]։ Նորման-Կուլպն առաջարկել է կինոնկարը դիտել երեխաների հետ, հատկապես` դեռահասների։ «Երկու ժամ տևողությամբ դիտումը վերականգնում է տարրական կապը ծնողի և երեխայի միջև», և փոքր առօրյա հոգսերը կորցնում են իրենց նշանակությունը [10]։

Ֆիլմը երբեք չի թարգմանվել ռուսերեն։ Համացանցում տարածված է ֆիլմի անվան՝ «Պատմություններ դպրոցական ավտոբուսներից» անվանումով սխալ թարգմանությունը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.kinokalender.com/film1792_kindertransport-in-eine-fremde-welt.html
  2. «Into The Arms Of Strangers - Stories Of The Kindertransport - Rotten Tomatoes» (անգլերեն)։ rottentomatoes.com։ Վերցված է 2012-12-20 
  3. «Into-the-Arms-of-Strangers-Stories-of-the-Kindertransport - Cast, Crew, Director and Awards - NYTimes.com» (անգլերեն)։ movies.nytimes.com։ Վերցված է 2012-12-20 
  4. 4,0 4,1 «Into the Arms of Strangers (2000) - Box Office Mojo» (անգլերեն)։ boxofficemojo.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2012-12-20 
  5. «Into The Arms Of Strangers - Stories Of The Kindertransport - Movie Reviews - Rotten Tomatoes» (անգլերեն)։ rottentomatoes.com։ Վերցված է 2012-12-20 
  6. «Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport Reviews, Ratings, Credits, and More - Metacritic» (անգլերեն)։ metacritic.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2012-12-20 
  7. «The Movie Report Archive, Volume 75 - TheMovieReport.com» (անգլերեն)։ themoviereport.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2012-12-20 
  8. Thomson M.։ «BBC - Films - review - Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport» (անգլերեն)։ bbc.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2012-12-20 
  9. «Screen It! Artistic review:Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport» (անգլերեն)։ screenit.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2012-12-20 
  10. Norman-Culp S.։ «Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport - Deseret News» (անգլերեն)։ deseretnews.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2012-12-20 

Արտաքին հղումներԽմբագրել