Ուրբաթ, 13 (ֆիլմ)

ֆիլմ

«Ուրբաթ 13» (անգլ.՝ Friday, The 13th), ամերիկյան սարսափ ֆիլմ։ Ֆիլմի ստեղծողներն են ամերիկացի ռեժիսոր Շոն Քանինգհեմը և սցենարիստ Վիկտոր Միլերը։

Picto infobox cinema.png
Ուրբաթ 13-ը
անգլ.՝ Friday the 13th
ԵրկիրԱՄՆ
Ժանրսարսափ
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇոն Քանինգհեմ
ՊրոդյուսերՇոն Քանինգհեմ
Սցենարի հեղինակՎիկտոր Միլեր
ԿինոընկերությունParamount Pictures
Friday the 13th (franchise) Վիքիպահեստում

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ հոկեյի դիմակով սերիական մարդասպան Ջեյսոն Վուրհիզի դերը կատարել են շատ դերասաններ։ Վուրիզը 11 տարեկան հասակում «Բյուրեղապակյա լիճ» ամառային ճամբարում հանգստանալիս խորտակվել էր լճում։ Վուրհիզը կենդանանում է իր մահվան օրը՝ ուրբաթ 13-ին, և սկսում է բոլորից վրեժ լուծել։

Ֆիլմի հիման վրա լույս են տեսել Ուրբաթ 13 գրքեր, կոմիքսներ և շատ ապրանքներ` սերիալի կերպարներով։ Թեև ֆիլմը բավականին սառն ընդունելության է արժանացել, ֆիլմը շատ երկրպագուներ հավաքեց նոր սերիաների նկարահանման շարունակման շնորհիվ։ Հոկեյի դիմակը դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաճանաչելի ատրիբուտներից մեկը[1]։

ՖիլմերԽմբագրել

«Paramount Pictures»Խմբագրել

«Ուրբաթ 13» (1980)։ Առաջին ֆիլմն է, որը հավասար է դարձել Սլեշեր ոճի «Հելոուին», «Թեքսասյան կոտորած շղթայասղոցով», «Մղձավանջը Թխկիների փողոցում» ֆիլմերին։ Ֆիլմը պատմում է ջոկատավարների մասին, ովքեր պատրաստվում են բավականին վատ համբավ ունեցող մի մանկական ճամբարի բացմանը։ 1958 թվականին գազանաբար սպանվել են երկու ջոկատավարներ, իսկ ավելի վաղ լճում խորտակվել էր Ջեյսոն Վուրհիզ անունով մի տղա։ Հիմա ինչ-որ մեկը հետապնդում է ճամբարականներին՝ մեկ առ մեկ սպանելով նրանց բոլորին. կենդանի է մնում միայն Էլիս անունով մի աղջիկ։ Ֆիլմի գլխավոր ինտրիգը մոլագարի անձն էր, որը ինչպես պարզվեց, Ջեյսոնի մայրն էր։

«Ուբաթ 13։ 2-րդ մաս» (1981)։ Ֆիլմի շարունակությունը նկարահանվեց առաջին մասի հաջողությունից հետո։ Մոլագար է դառնում արդեն մեծացած Ջեյսոնը, և պարզվում է, որ տղան չէր խորտակվել լճում, այլ թաքնվել էր անտառում։ Տեսնելով մոր մահը՝ նա սկսում է վրեժ լուծել բոլորից, սկզբում սպանում է Էլիսին, հետո ճամբարականներին, ովքեր հաստատվել էին Բյուրեղապակյա լճի ափին։

«Ուրբաթ 13-е: 3-րդ մաս 3D ֆորմատով» (1982)։ Երրորդ մասում մոլագարը շարունակում էր հետապնդել պատահական զոհերի, ովքեր մոտ էին գտնվում Բյուրեղապակյա լճին։ Այս մասը ոչ մի հատուկ բաներով չի առանձնանում, սյուժեի մի քանի մասեր հիշեցնում են անցած երկու ֆիլմերը։ Հենց այս սերիայում է Ջեյսոնը ձեռք բերում իր լեգենդար հոկեյիստի դիմակը։

«Ուրբաթ 13. Վերջին գլուխ» (1984)։ Այս մասում հայտնվում է գլխավոր հերոսներից մեկը՝ Թոմի Ջարվիսը։ Ջեյսոնից բացի Թոմին միակ հերոսն է, ով հայտնվում է ֆիլմում մի քանի անգամ. նա նկարահանվել է երեք ֆիլմում։

«Ուրբաթ 13 V-րդ մաս. Նոր սկիզբ» (1985)։ Հինգերորդ ֆիլմն է, որում մարդասպանը Ջեյսոնը չի, այլ նրա երկվորյակը։ Սյուժեի համաձայն` Թոմի Ջարվիսը գտնվում է հոգեբանական խնդիրներ ունեցող դեռահասների համր ճամբարում։ Այնտեղ սկսում է սպանությունների նոր ալիք, որտեղ մեղադրվում է մոլագար Ջեյսոն Վուրհիզը։

«Ուրբաթ 13 VI մաս Ջեյսոնը ողջ է» (1986)։ Որոշ ժամանակ անց Թոմի Ջարվիսը փախչում է հոգեբուժարանից, որպեսզի համոզվի, որ Ջեյսոնն իրականում մեռած է։ Փորելով գերեզմանը՝ նա տեղի բնակիչների վրա դժբախտություն է բերում, կայծակը մտնում է Վուրհիզի մարմնի մեջ և կենդանացնում է նրան։ Այս սերիայում Ջեյսոնն արդեն սովորական մոլագար չի, հիմա նա զոմբի է և իր ամեն մի կենդանացումն ունի առեղծվածային իմաստ, քանի որ նա այլևս մարդ չէ, այլ վրեժի մտքով տարված քայլող դիակ։

«Ուրբաթ 13 VII մաս. Նոր արյուն» (1988). Այս մասում Ջեյսոնը գտնում է իրեն արժանի հակառակորդ՝ Թինա անունով աղջիկ։ Նա ունի տելեկինեզի ունակություն, որի օգնությամբ նա ևս մի անգամ հաղթում է մոլագարին։

«[[Ուրբաթ 13. Ջեյսոնե գրոհում է Մանհեթենը|Ուրբաթ 13 VIII մաս. Ջեյսոնը գրոհում է Մանհեթենը]]» (1989). Ամենասկզբից սցենարիստները տարբեր կարծիքներ ունեին նոր սերիայի վերաբերյալ, որոնք նրանք միավորեցին. գործողությունը տեղի է ունենում նախ նավի վրա, հետո արդեն Նյու-Յորքում, որտեղ Ջեյսոնը երկու զոհի էր հետևում։

«New Line Cinema»Խմբագրել

«Վերջին ուրբաթը. Ջեյսոնը գնում է դժոխք» (1993). ֆիլմաշարի 9-րդ մասում Հետաքննությունների դաշնային բյուրոն որս է կազմակերպում մոլագարի դեմ, ցանկանալով մեկընդմիշտ վերջ տալ սպանություններին Բյուրեղապակյա լճի շրջակայքում։ Դա նրանց հաջողվում է, և Ջեյսոնն ընկնում է դժոխք. նրան այդտեղ է քարշ տալիս Ֆրեդի Քրյուգերի ոսկորոտ ձեռքը։ Այս գործողություններից հետո տեղի են ունենում «Ֆրեդին ընդդեմ Ջեյսոնի» ֆիլմի գործողությունները. ֆիլմի ստեղծողներն ուղղակի անտեսեցին «Ջեյսոն X» հատվածը։

«Ջեյսոն X» (2001). Ինչպես և շատ սարսափ ֆիլմաշարեր («Քրիթերները», «Լեպրեխոնը», «Դժոխքից հառնածը» )՝ Ջեյսոնը նույնպես վերահառնում է տիեզերքում, ստեղծողները որոշեցին պատկերել ապագան, որտեղ երկիր մոլորակը դատարկված է մարդկանցից և մարդիկ փնտրում են այլ մոլորակներ` ապրելու համար։ Գիտկանակնները հայտնաբերում են սառեցված Ջեյսոնին և տանում են իրենց տիեզերանավը։ Սակայն Ջեյսոնը հալվում է և որս է սկսում արշավախմբի անդամների վրա։ Պատանեկան սարսափ ֆիլմի համար այն շատ մասշտաբային է և հարուստ էֆֆեկտներով։ Քննադատների կարծիքով ֆիլմը դարձել է ֆիլմաշարի մեջ լավագույնը։

«Ֆրեդին ընդդեմ Ջեյսոնի» (2003)։ Այս երկու հայտնի ֆիլմերի կերպարների և սյուժեների միացումն իրադարձություն դարձավ սարսափ ֆիլմերի աշխարհում՝ Ֆրեդի Քրյուգերը և Ջեյսոնը վերջապես հանդիպեցին մենամարտում։ Ֆիլմի վերջնամասը մնաց անորոշ, որպեսզի երկրպագուները կարողանան յուրովի մեկնաբանել մարտի արդյունքները։ Բայց «Ֆրեդին ընդդեմ Ջեյսոնի ընդդեմ Էյշի» կոմիքսների հրատարակվելուց հետո որևէ կասկած չմնաց։

«Ուրբաթ 13» (2009)։ «Հելոուին» և и «Թեքսասյան կոտորած շղթայասղոցով» ֆիլմերի հաջող վերաթողարկումից հետո «New Line Cinema» ստուդիան, որն ութերորդ մասից հետո «Paramount Pictures»-ից գնել էր իրավունքները, որոշեց թողարկել սիրված ֆիլմաշարն ամենասկզբից։ Սցենարի հիմքը քիչ բաներով էր տարբերվում բնօրինակից։

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-13-ին։ Վերցված է 2017-07-03