Ջումա մզկիթ (արաբ․՝ مسجد الجمعة‎‎ մասջիդ ալ-ջումա), մայր մզկիթ կամ ժողովական մզկիթ, ուրբաթ կեսօրին կատարվող կոլեկտիվ աղոթքի համար նախատեսված մզկիթ։ Նամազից առաջ խատիբը (որը սովորաբար իմամն է) կարդում է ուրբաթյա աղոթքը (խուտբա)։ Որպես կանոն ջումա մզկիթը բնակավայրի ամենամեծ մզկիթն է, որի բակում կարող են հավաքվել հարյուրավոր կամ հազարավոր հավատացյալներ։ Շատ ջումա մզկիթներ ունեն նաև կարևոր ճարտարապետական նշանակություն[1]։

Ջումա մզկիթ, Դելի, Հնդկաստան
Ջումա մզկիթ, Հերաթ, Աֆղանստան

Իսլամում ուրբաթը համարվում է ժողովների և աղոթքների համար հիմնական օրը (համապատասխանաբար, քրիստոնեությունում դա կիրակին է, իսկ հուդայականությունում՝ շաբաթը)[2][3]։ Հենց ուրբաթ օրվա կարևորության պատճառով են մզկիթները կրում այս անվանումը[4]։ Մուսուլմանական հասարակություններում ջումա մզկիթները անջատված են շրջանի այլ մզկիթներից քանի որ կառավարվում են անմիջապես կենտրոնական կրոնական նստավայրից, ինչպես նաև որբաթյա մզկիթները տարածքով ամենամեծ մզկիթներն են[5]։

Ի սկզբանե ջումա մզկիթները կառուցվում էին միայն խոշոր բնակավայրերում, այնուհետև քաղաքի ամեն թաղամասում սկսեցին կառուցել ջումա մզկիթներ, որոնք տեղավորում էին առնվազն 40 մարդ[6]։ Թուրքիայում և Գերմանիայում ուրբաթյա քարոզը իրականացվում է գրեթե բոլոր մզկիթներում։ Այդ պատճառով, օրինակ, թուրքերենում նման մզկիթները անվանում են ջամի, իսկ իջևանատների, ԱԳԼՃԿ-ների, օդանավակայաններին կից փոքր մզկիթները, որոնք չունեն մինբարներ, անվանում են մեսջիդ։

Հնդկական ենթամայրցամաքում կախված տարածաշրջանից և լեզվից ջումա մզկիթները անվանում են Ջամա, Ջամի կամ Ջումա մասջիդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A. J. Wensinck und J. H. Kramers: Handwörterbuch des Islam, E. J. Brill, Leiden, 1941, S. 431
  2. Juan E. Campo (2009). Encyclopedia of Islam. New York: Facts of File. էջեր 306. ISBN 978-0-8160-5454-1.
  3. Geoff Teece (2008). Islam. Franklin Watts Ltd. էջեր 306. ISBN 978-0749683245.
  4. Jacob Lassner, Michael Bonner (November 2009). Islam in the Middle Ages: The Origins and Shaping of Classical Islamic Civilization. Praeger. էջեր 295.
  5. Paul Wheatley (2000). The Places Where Men Pray Together: Cities in Islamic Lands, Seventh through the Tenth Centuries. University Of Chicago Press. էջեր 234. ISBN 978-0226894287.
  6. Lexikon der Islamischen Welt, 1. Band, Kohlhammer, 1974, ISBN 3-17-002160-5, Seite 183