Ուրանիոս Անտնինոս (Լուկիոս Հուլիոս Ավրելիոս Սուլպիցիոս Սեվերոս, Ուրանիոս Անտոնինոս), հռոմեական կայսր, ուզուրպատոր 252(?)-254 թթ.։

Ուրանիոս Անտոնինոս
Դիմանկար
Ծնվել էI հազարամյակ
Մահացել է254
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունմիապետ
Զբաղեցրած պաշտոններՀռոմի կայսր
 Uranius Antoninus Վիքիպահեստում

Զոսիման հավանաբար սխալվել է՝ նշելով, որ Ուրանիոս Անտոնինոսը ապստամբել է Հելիոգաբալոսի և Ալեքսանդր Սևերոսի կառավարման տարիների։ Այս ուզուրպատորի մասին քիչ բան է հայտնի։ Նա եղել է Էլ-Գաբալի քուրմ Էմեսսայում (Սիրիա)։ Նրա հայրը եղել է էմեսսացի մեծահարուստ (Հուլիոս) Ուրանիոս Անտոնինոսը։ 252 թ. Ուրանիոսը ապստամբել և ամրոցը պահել է 2 տարի։ Նրա հետագա ճակատագիրը անհայտ է։

Շատ հավանական է, որ Ուրանիոսը ապստամբած լինի Հելիոգաբալոսի օրոք։ Որոշ հետազոտողներ նրա կառավարումը թվագրում են 217-219 թթ., այլք 249-251 թթ. կամ 252-254 թթ.։ Պահպանվել են մի քանի դրամներ, որոնց վրա հունարենով փորագրած է եղել Ուրանիոսի անունը։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրանիոս Անտոնինոս» հոդվածին։