Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հուշարձան

Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам Уральского добровольческого танкового корпуса), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հերոսությանը։ Տեղադրված է քաղաքի կայարանամերձ հրապարակում, բացումը տեղի է ունեցել 1962 թվականի փետրվարի 23-ին[1][2]։

Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հուշարձան
Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործQ115340393? և Vladimir Druzin?
Ստեղծում1962
Երկիր Ռուսաստան
ՔաղաքTrain Station square, Yekaterinburg?
ԲնակավայրԵկատերինբուրգ
Շինության ձևԱրձանախումբ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to the soldiers of the Ural Volunteer Tank Corps Վիքիպահեստում

Հեղինակներ

խմբագրել

Հուշարձանի քանդակագործներն են Վ. Մ. Դրուզինը և Պ. Ա. Սաժինը, իսկ ճարտարապետը՝ Գ. Ի. Բելյանկինը[1][2]։

Նկարագրություն

խմբագրել

Ծեր բանվորի և երիտասարդ տանկիստի պատկերաքանդակներով հորինվածքը խորհրդանշում է ճակատի և թիկունքի միասնությունը։ Տանկիստ զինվորականը փոքր-ինչ առաջ է կանգնած՝ ասես ընդգծելով, որ իր կրծքով ապահով պաշտպանում է նրանց, ովքեր մնացել են թիկունքում[3]։ Երկու քանդակներն էլ տեղադրված են տանկին նմանվող պատվանդանի վրա, որը կառուցվել է ողորկված ուրալյան մոխրագույն գրանիտից[1][2][3]։

Պատվանդանի վրա ռելիեֆային բրոնզագույն տառերով գրված է[1][2].

  1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐ ՈՒՐԱԼԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ՝  ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ  

Հուշարձանի հիմքի մոտ տեղադրված է մեկ այլ տախտակ՝ հետևյալ գրությամբ[1][2].

  Այստեղ պահվում է 1943-1945 թվականներին Օրյոլ, Լվով, Պրահա և Բեռլին քաղաքների կատաղի մարտերին կամավոր մասնակցած ուրալյան տանկիստների արյունով ներկված հողը։  

Քանդակների բարձրությունը 6 մետր է, ընդհանուր հուշարձանի բարձրությունը՝ 14 մետր[1][2]։

 
Հուշարձանը մոտիկից

Հետաքրքաշարժ փաստեր

խմբագրել
  • Բնորոշ մանրամասնության՝ բանվորական թաթպանով առաջ պարզած ձեռքի պատճառով հուշարձանը ժողովրդի մեջ ստացել է «Թաթպան» մականունը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Памятник воинам Уральского добровольческого танкового корпуса в Екатеринбурге».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Памятник воинам Уральского добровольческого танкового корпуса в Екатеринбурге».
  3. 3,0 3,1 «Памятник воинам Уральского добровольческого танкового корпуса».