Ուրալի գրողների միավորված թանգարան

Ուրալի գրողների միավորված թանգարան (ռուս.՝ Объединённый музей писателей Урала), գրական հուշահամալիրային թանգարան, Ռուսաստանի ամենամեծ գրական թանգարաններից մեկը։ Գտնվում է Եկատերինբուրգի Պրոլետարսկայա փողոցում։

Ուրալի գրողների միավորված թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՎայրԵկատերինբուրգ
Հիմնադրվել է1980
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմություն

խմբագրել

Ուրալի գրողների միավորված թանգարանն ստեղծվել է 1980 թվականին՝ մի քանի գրական հուշահամալիրային թանգարանների բազայի վրա։

1933 թվականին թանգարանը ձեռք է բերել քաղաքային մշակութային հաստատության կարգավիճակ։

Թանգարանի գործառույթն է հավաքել, մշակել և ուսումնասիրել Ուրալի գրականության և պատմության վերաբերյալ նյութեր։

Ուրալի գրողների միավորված թանգարանի հետ համագործակցում են.

2005 թվականին Ուրալի գրողների միավորված թանգարանն սկսել է թողարկել սեփական պարբերականը` «Գրական թաղամաս» թերթը։ 2008 թվականից պարբերականը հրատարակվում է ամսագրի ձևաչափով[1]։

Թանգարանի մասնաճյուղեր

խմբագրել
 
Պ. Պ. Բաժովի տուն-թանգարանը
 
Դ. Ն. Մամին-Սիբիրյակի գրական-հուշային թանգարանը

Ճանաչում և մրցանակներ

խմբագրել
  • 1993 թվական` Օ. Կլերի անվան մրցանակի դափնեկրի դիպլոմ։
  • 2003 թվական` Եկատերինբուրգի կառավարության մշակութի վարչության «Լավագույն թանգարանային նախագիծ», «Ամանորյա և Սուր ծննդյան տոները հին Ռուսաստանի առանձնատների ավանդույթներում» մրցույթի հատուկ մրցանակ։
  • 2004 թվական` Եկատերինբուրգի կառավարության մշակույթի վարչության «Լավագույն թանգարանային նախագիծ», «Պ. Պ. Բեժովի աշխատանքը փոփոխվող աշխարհում» մրցույթի գրան պրի։
  • 2006 թվական` Եկատերինբուգի կառավարության մշակույթի վարչության «Տարվա լավագույն թանգարանային նախագիծ» մրցույթի հատուկ մրցանակ` Եկատերինբուգի միջազգային զբոսաշրջության` «Ուղեկից» բյուրոյի հետ համատեղ կազմակերպած «Բաժով պապիկին հյուր» զբոսաշրջային ուղու համար։
  • Մի շարք այլ մրցանակներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Все номера газеты/журнала «Литературный квартал»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել