Ստեփան Պետրովիչ Շչիպաչով (ռուս.՝ Степа́н Петро́вич Щипачёв, դեկտեմբերի 26 1898 (հունվարի 7 1899) կամ դեկտեմբերի 26, 1898(1898-12-26)[1], Q15276460?, Kamyshlovsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1980(1980-01-01)[1] կամ մարտի 1, 1980(1980-03-01)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ։

Ստեփան Շչիպաչով
Ծնվել էդեկտեմբերի 26 1898 (հունվարի 7 1899) կամ դեկտեմբերի 26, 1898(1898-12-26)[1]
ԾննդավայրQ15276460?, Kamyshlovsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 1, 1980(1980-01-01)[1] (81 տարեկան) կամ մարտի 1, 1980(1980-03-01)[2] (81 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Stepan Petrovich Schipachev Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

«Տիեզերական» պաթոսով ու դեկլարատիվությամբ հատկանշվող առաջին ժողովածուներին հաջորդել են քնարական երանգ ունեցող գրքերը («Իմ հայրենիքի երկնքի տակ», 1937 թվական, «Քնարերգություն», 1939 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի շրջանի պոեմներում ու բանաստեղծություններում Շչիպաչովը քնարականը միահյուսել է հերոսականի հետ («Ճակատային բանաստեղծություններ», 1942 թվական), վերստեղծել է Հայրենիքի ու Լենինի կերպարները («Տնակը Շուշենսկոյում», 1944 թվական, հայ․ հրատարակություն 1953 թվական)։ Ետպատերազմյան շրջանում հրատարակել է «Բանաստեղծություններ» (1948 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թվական) ժողովածուն, «Պավլիկ Մորոզով» (1950 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թվական, հայ․ հրտ․ 1953) պոեմը։ Հեղինակ է «Ժառանգորդը» (1965 թվական), «Երգ Մոսկվայի մասին» (1968), «12 ամիս Արևի շուրջը» (1969 թվական) պոեմների։ Շչիպաչովի 1970-1980-ական թվականների բանաստեղծությունները նույնպես հագեցած են քաղաքացիական մոտիվներով, մարդու ներաշխարհի նկատմամբ սուր հետաքրքրությամբ («Կյանքի ընկերներին», 1972 թվական, «Հայրենիքի մասին եմ մտածում», 1974 թվական)։ Պարգևատրվել է Լենինի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Շչիպաչով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 552