Ուսուցանող մեքենա (անգլ.՝ teaching machine), սարքավորում, որի օգնությամբ ծրագրավորված ուսուցման գործընթացում իրականացվում էին ուսուցչի բոլոր կամ որոշ ֆունկցիաները։

Սքիների ուսուցանող մեքենա

Առաջին ուսուցանող մեքենաները հայտնվել են 1920 թվականների կեսերին[1]։ Հեղինակն էր Օհայոյի նահանգային համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Սիդնի Պրեսին։

Հիմնական գործողություններն էին․ սովորողներին ուսումնական նյութի անհրաժեշտ բաժնի, ինչպես նաև ուսումնական նյութի յուրաքանչյուր մասի վերաբերյալ ստուգողական հարցերի և խնդիրների մատուցումը, ստացված պատասխանների համեմատումը ճիշտ պատասխանների հետ, պատասխանի ճշտության կամ սխալի բնույթի մասին ինֆորմացիայի հաղորդումը։ Սովորողի գիտելիքների գնահատականը կախված էր ճիշտ և սխալ պատասխանների թվի հարաբերությունից, ինչպես նաև առաջադրվող հարցերի բարդությունից և մտածելու վրա ծախսված ժամանակից։ Ուսուցանող մեքենաների որոշ տեսակներ կոչվում էին տրենաժորներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Pressey's priority is supported by Ernest Hilgard, "Programmed learning", in: Hilgard Ernest R., Bower Gordon H. (1966)։ «Learning and the technology of instruction»։ Theories of learning։ Century psychology series (3rd ed.)։ New York: Appleton-Century-Crofts։ էջեր 541–584 (554–561OCLC 180603 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։