Ուորդ Ուոլրեթ Քիմբալ (անգլ.՝ Ward Walrath Kimball, մարտի 4, 1914(1914-03-04)[1][2][3], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4][3] - հուլիսի 8, 2002(2002-07-08)[1][5][6][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] և Արկադիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի մուլտիպլիկատոր, Դիսնեյ ստուդիայի ինն ականավոր անիմատորներից մեկը։

Ուորդ Քիմբալ
Ծննդյան թիվ՝մարտի 4, 1914(1914-03-04)[1][2][3]
Ծննդավայր՝Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4][3]
Վախճանի թիվ՝հուլիսի 8, 2002(2002-07-08)[1][5][6][…] (88 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] և Արկադիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝բենդ-լիդեր, դիրիժոր, ջազ երաժիշտ, սցենարիստ, կերպարների անիմացիա, հեռուստառեժիսոր, տրոմբոնահար և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0453832

Կենսագրություն խմբագրել

Ուորդ Քիմբալը ծնվել է 1914 թվականի մարտի 4-ին Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ, ԱՄՆ)։ Մանկության տարիներից տարված է եղել երկաթուղիներով, և այդ հետաքրքրությունը պահպանվել է նրա ամբողջ կյանքի ընթացքում։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ուորդ Քիմբալն ընդունվել է «Santa Barbara School» արվեստի դպրոցը Կալիֆոռնիայում՝ որոշելով դառնալ ամսագրերի նկարազարդող, բայց առավոտյան կինոցուցադրահերթում դիտելով Ուոլթ Դիսնեյի «Երեք խոզուկները» մուլտֆիլմը՝ ուղևորվել է Հոլիվուդ։

Ուորդն ընդունվել է ստուդիա 1934 թվականին։ Նրա կողմից անիմացված կերպարների թվում են Ջիմինի ծղրիդը «Պինոկիո» մուլտֆիլմում, Տրալյալյան ու Տրուլյալյան «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմում և Լյուցիֆեր կատուն «Մոխրոտիկը» մուլտֆիլմում։

 
Հուշատախտակ Փերիսում

Որպես տրոմբոնահար՝ Ուորդ Քիմբալը նվագել է «Firehouse Five Plus Two» ջազ խմբում իր գործըկերոջ՝ Ֆրենկ Թոմասի հետ միասին։ Ինչպես իր ընկեր Օլլի Ջոնսթոնը, Քիմբալ Ուորդը շատ էր սիրում գնացքներ։ Իր երկու ակր տարածք ունեցող նարնջի այգում նա կառուցել է երկաթուղի, ինչով մասամբ Ուոլթ Դիսնեյի մոտ հետաքրքրություն է առաջացրել երկաթուղու նկատմամբ։

Ուորդ Քիմբալը թոշակի է անցել 1972 թվականին։ Դրանից հետո նա հանդես է եկել որպես խորհրդատու զվարճանքների պարկի թեմատիկ ատրակցիոնների ոլորտում, ինչպիսին է, օրինակ՝ «World of Motion»։

 
«Ուորդ Քիմբալ» շոգեքարշը Դիսնեյլենդում

Ուորդ Քիմբալը մահացել է 2002 թվականի հուլիսի 8-ին, 88 տարեկան հասակում թոքաբորբից[10][11][12]։ 2005 թվականին Դիսնեյլենդի նոր շոգեքարշը (Engine No. 5) կոչվել է «Ուորդ Քիմբալ» ի պատիվ անիմատորի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Ward Kimball (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Kimball, Ward Walrath // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  4. 4,0 4,1 4,2 Ward Kimball, 88; Key Disney Animator // Los Angeles TimesLA: 2002. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. 5,0 5,1 5,2 In MemoriamThe Animation Guild.
  6. 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Disney Legends: Ward KimballDisney D23.
  8. Disney Legends: Ward KimballDisney D23.
  9. https://www.comic-con.org/awards/inkpot
  10. Mello, Michael, "New generation works Disneyland's rails" Արխիվացված 2012-01-19 Wayback Machine, Orange County Register, Local, 26 November 2011, p. 4.
  11. "Today's Orange County business briefs", Orange County Register, 16 February 2006.
  12. Eades, Mark, "Disneyland Railroad engineers fire up the locomotives every morning" Արխիվացված 2012-02-06 Wayback Machine, Orange County Register, 1 June 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորդ Քիմբալ» հոդվածին։