Ֆլեշ (Ուոլլի Ուեսթ) (անգլ.՝ The Flash (Wally WestDC Comics հրատարակչության հորինված կերպար, սկզբում հանդես էր գալիս որպես Քիդ Ֆլեշ (անգլ.՝ Kid Flash), իսկ հետո՝ երրորդ Ֆլեշը[1]։

Ուոլլի Ուեսթ
Wallace Rudolph «Wally» West
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
Դեբյուտորպես Քիդ Ֆլեշ. The Flash #110 (Դեկտեմբեր 1959); որպես Ֆլեշ. Crisis on Infinite Earths #12 (Март 1986)
ՀեղինակՋոն Բրում, Կարմին Ինֆանտինո
Դերակատար / ՁայնՔեյնան Լոդնսդեյլ
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էՖլեշ և The Flash?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարիք
Ի ծնե անունՈւոլլես Ռուդոլֆ Ուեսթ
ԿեղծանուններՔիդ Ֆլեշ, Ֆլեշ, Քիդ Լապտեր, Ալ Սփիդսթեր,
Տեսակգենետիկորեն ձեւափոխված մարդ
Հասակ184 սմ
Քաշ84 կգ
Մազերի գույնՇիկակարմիր
Աչքերի գույնԿանաչ
ԾննդավայրBlue Valley?
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքմեխանիկ, սուպերհերոս և time traveller
ԱմուսինLinda Park (comics)?
ԵրեխաներIris West II? և Jai West?
Թիմեր և կազմակերպություններ
Ֆլեշի ընտանիք, Արդարության Լիգա, Երիտասարդ Տիտաններ, Կանաչ Լապտերների Կորպուս, Երիտասարդ Արդարության Լիգա
Դաշնակիցներ
Ջեյ Հարիկ, Բարի Ալլեն, Բարտ Ալլեն, Մաքս Մերկյուրի, Ջեսսի Քվիկ, Քայլ Ռայներ, Հել Ջորդան, Օլիվեր Քվին, Բեթմեն, Սուպերմեն, Հրաշք կին, Ակվամեն, Դիկ Գրեյսոն
Թշնամիներ
Պրոֆեսոր Զում, Գորիլա Գրոդ, Կապիտան Ցուրտ, Զում, Եղանակի Կախարդ, Տրիքստեր, Կապիտան Բումերանգ, Սուպերբոյ-Պրայմ, Աբրա Կադաբրա
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային արագություն, ինքնաբուժում, intangibility?, էլեկտրակինեզ, գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ և գերմարդկային դիմադրողականություն

2011 թվականի մայիսի 6-ին IGN-ը Ուոլլի Ուեսթին շնորհեց 8-րդ տեղը՝ «կոմիքսների 100 լավագույն սուպերհերոսների» ցուցակում, ուշադրություն դնելով նրան, որ «Ուոլլին եղել է Երիտասարդ Տիտանների, Նոր Տիտանների և Արդարության Լիգայի մասնակից»։ Ուոլլիին 25-րդ դարում հայտնվել է թոռ։ Այդ նույն դարում ապրում էր երկրորդ Ֆլեշի թշնամի՝ Էոբարդ Թոունը։

Պատմություն խմբագրել

Քիդ Ֆլեշ խմբագրել

Ուոլլի Ուեսթը ստեղծվել է Ջոն Բրումի և Կարմին Ինֆանտինոյի կողմից ու առաջին անգամ հայտնվել է The Flash #110-ում (դեկտեմբեր 1959), որպես Քիդ Ֆլեշ։ Ուոլլի Ուեսթը՝ երկրորդ Ֆլեշ՝ Բարի Ալլենի, կին՝ Այրիս Ուեսթի զարնիկն է։ Ոստիկանության լաբորատորիա այցելման ժամանակ, որտեղ աշխատում է Բարի Ալլենը, Ուոլլին ստացել է իր ուժերը նույն կերպ ինչպես և Բարին։ Կերպարը դարձել է Երիտասարդ Տիտաններ թիմի անդամ, որտեղ ընկերացել է Դիկ Գրեյսոնի հետ, նաև հայտնի որպես Ռոբին և հետագայում Նայտվինգ[1]։

Ֆլեշ խմբագրել

Crisis on Infinite Earths քրոսովերի ժամանակ, Բարի Ալլենը զոհաբերեց իր կյանքը, որպեսզի փրկի Երկիրը, ոչնչացնելով նրա վրա նշան բռնած հականյութական թնդանոթը[2]։ Ուոլլի Ուեսթը զբաղեցրել է իր տեղը, դառնալով նոր Ֆլեշ։

Ուժեր և Ունակություններ խմբագրել

Արագության ուժի հետ կապի շնորհիվ, Ուոլլին ստացել է բազմաթիվ ունակություններ.

  • Գերմարդկային արագություն՝ ուժերը ստանալուց հետո առաջին ժամանակ Ուոլլիի արագության սահմանը եղել է ձայնային արգելքը։ Դառնալով Ֆլեշ և Զումի հետ բխվելուց հետո, կարողացավ հաղթահարել լուսնի արագությունը։

Ճգնաժամային իրադարձության ժամանակ, Ուոլլին փրկել է տիեզերքը, հաղթահարելով ժամանակային արգելքը։ Հետագայում հաղթահարել է Տարածական արգելքը և, վերջապես, Արագության ուժի արգելքը, DC կոմիքսների տիեզերքի առավելագույն սահմանը։

  • Պաշտպանական աուրա՝ էներգետիկ դաշտ, որը պաշտպանում է Ուոլլիին երկրի ու օդի շփումից և փոքր մասնիկների բախումից։
  • Արագության գողություն և շնորհ՝ Ուոլլին կարող է կիսվել իր արագությամբ ցանկացած օբյեկտի հետ, արագացնելով նրան մինչև իր սահմանները, կամ, ընդհակառակը, առարկայի կինետիկ էներգիան մասամբ կամ ամբողջությամբ խլել։

Կոմիքսներից դուրս խմբագրել

Հեռուստասերիալ խմբագրել

Ուոլլի Ուեսթը հայտնվել է«Ֆլեշ» հեռուստասերիալում երկրորդ եթերաշրջանի իններորդ սերիայում, այստեղ նա հանդիսանում է, որպես Այրիսի հարազատ եղբայր, այլ ոչ թե զարնիկ։ Նա իր մոր դեղերի համար վաստակում է փողոցներում ավտոարշավի միջոցով և, որպես մրցանակ, նա վերցնում է մեքենաները։ «Ջարդում» դրվագում, նա և Ջեսսի Քվիկը ենթարկվում են մասնիկների արագացուցչի պայթյունի վերաստեղծմանը, որը ստեղծել է Հարրիսոն Ուելսը, որպեսզի վերադարձնի Բարիի արագությունը։ Երկրորդ եթերաշրջանի վերջում, Բարին վերադառնում է անցյալը և փրկում է իր մայրիկին Հակառակ Ֆլեշի սպանությունից, դրանով իսկ ստեղծելով այլընտրանքային տիեզերք՝ Ֆլեշպոինտ։ Այս տիեզերքում Ուոլլին սփիդսթեր է։ Այստեղ նա կրում է դեղին կոստյում, ինչպես կոմիքներում և դիմակայում է Մրցակցին, իսկ դրանում իրեն օգնում է Այրիսը։ Երրորդ եթերաշրջանի առաջին դրվագի վերջում նա մահացու վիրավորվում է Մրցակցի կողմից, սակայն Բարին կրկին վերադառնում է անցյալ և կանգնեցնում է իրեն, թույլ տալով Էոբարդին սպանել նրա մորը։ Երբ Երկիր-2-ից, սփիդսթեր դարձած Ջեսսին կրկին գալիս է, Ուոլլին սկսում է նախանձել, քանի որ նա էլ է ուզում դառնալ սփիդսթեր, որպեսզի փրկի մարդկանց և օգնի Բարիին։ «Ստվեր» դրվագում, նա տեսնում է տեսիլքներ իր կյանքից՝ Ֆլեշպոինտի ժամանակ, նաև լսում է Ալքիմիայի ձայնը, որը ցանկանում է վերադարձնել իր ունակությունները։ Դրվագի վերջում նա վերցնում է Փիլիսոփայական քարը, որը փակում է նրան բոժոժի մեջ։ Բոժոժից ազատվելուց հետո, նա վերջապես, ձեռք է բերում սփիդսթերի ունակությունները։

Մուլտիպլիկացիա խմբագրել

  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Սուպերմեն. մուլտսերիալ մուլտֆիլմում։
  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Teen Titans մուլտսերիալում, որպես Քիդ Ֆլեշ [5 եթերաշրջան 8 սերիա]:
  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Young Justice / Young Justice: Invasion մուլտսերիալում, որպես Քիդ Ֆլեշ և եղել է գլխավոր հերոսներից մեկը։
  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Արդարության Լիգա / Արդարության Լիգա. Առանց սահմանների մուլտսերիալում, որպես Ֆլեշ և եղել է Արդարության Լիգայի գլխավոր սուպերհերոսներից մեկը։
  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Բեթմեն. Քաջ և խիզախ մուլտսերիալի մի քանի դրվագներում, որպես Քիդ Ֆլեշ։
  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է The Superman / Aquaman Hour of Adventure մուլտսերիալի մի քանի դրվագներում, որպես Քիդ Ֆլեշ։
  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Արդարության Լիգա. Նոր արգելապատ մուլտսերիալում, որպես Քիդ Ֆլեշ։

Խաղեր խմբագրել

  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Young Justice: Legacy խաղում (որպես Քիդ Ֆլեշ)
  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Justice League: Heroes խաղում (որպես Քիդ Ֆլեշ)
  • Ուոլլի Ուեսթը հայտնվել է Justice League Task Force խաղում (որպես Քիդ Ֆլեշ)
  • Lego Batman 3: Beyond Gotham (որպես Քիդ Ֆլեշ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Jimenez, Phil (2008). «The Flash». In Dougall, Alastair (ed.). The DC Comics Encyclopedia. New York: Dorling Kindersley. էջեր 124–127. ISBN 0-7566-4119-5. OCLC 213309017.
  2. Crisis on Infinite Earths #7 (October 1985)

Արտաքին հղումներ խմբագրել