Ուոլդեն կամ կյանքն անտառում

(Վերահղված է Ուոլդենից)

Ուոլդեն կամ կյանքն անտառում (անգլ.՝ Walden; or, Life in the Woods) կամ կարճ՝ Ուոլդեն, ամերիկացի տրանսցենդենտալիստ գրող Հենրի Դեյվիդ Թորոյի գիրքն է, որի վրա հեղինակն աշխատել է ինը տարի։ Հրատարակվել է 1854 թ․։

Ուոլդեն կամ կյանքն անտառում
անգլ.՝ Walden; or, Life in the Woods
ՀեղինակՀենրի Դեյվիդ Թորո
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնոնֆիքշն և օրագիր
Թեմաconduct of life?, տրանսցեդենտալիզմ, բարոյագիտություն և բնություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչTicknor and Fields
Հրատարակման տարեթիվօգոստոսի 9, 1854
 Walden Վիքիպահեստում

Համառոտ նկարագիր խմբագրել

Գրքում Թորոն նկարագրում է հասարակությունից հեռու՝ բնության մեջ միայնակ անցկացրած երկու տարիները (չնայած որ գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեկ տարում)։ Նա այդ ընթացքում ապրում էր անտառում, Ուոլդեն լճի ափին (որտեղից էլ գրքի վերնագիրը)։

«Ուոլդենը» դժվար է միայն մեկ գրական ժանրի վերագրել։ Այն մի կողմից ունի ինքնակենսագրական բնույթ, մյուս կողմից գիրքն ավելի շատ հայտի է Թորոյի փիլիսոփայական և ներհայեցողական դիտարկումներով։ Թորոն նաև քննադատում է (հաճախ անուղղակիորեն) ամերիկյան շատ արժեքներ, մասնավորապես մասնավոր սեփականությունը և աշխատասիրությունը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է իր որդեգրած կենսակերպը։

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլդեն կամ կյանքն անտառում» հոդվածին։