Ունդեցիմա (լատին․՝ undecimus՝ տասնմեկերորդ), երաժշտական ինտերվալ տասնմեկ աստիճան մեծությամբ, նշանակվում է 11 թվով։

(a)՝ ունդեցիմա,
(b)՝ ունդեցիմակորդ

Գերազանցում է օկտավայի ծավալը։ Հաճախ դիտարկվում է որպես բաղադրյալ ինտերվալ, որը բաղկացած է օկտավայից և կվարտայից։ Կվարտայի պես՝ կարող է լինել մաքուր և մեծացված։ Մաքուր ունդեցիման (մ.11) պարունակում է տասնյոթ կիսատոն, մեծացվածը (մեծ.11)՝ տասնութ։ Հարմոնիայում ունդեցիման գործառութորեն համապատասխանում է կվարտային։

Ջազային երաժշտության մեջ ունդեցիման հինգերորդ տերցիան է՝ հարաբերած հիմնական տոնի։

Գրականություն խմբագրել

  • Ունդեցիմա // Բուլուչևսկի Յու., Ֆոմին Վ. Երաժշտական բառարան, Մ., 2005. — 461 էջ