Կվարտա (լատին․՝ quarta՝ չորրորդ), երաժշտական ինտերվալ չորս աստիճան մեծությամբ, նշանակվում է 4 թվով։

Կվարտայի տարատեսակներ խմբագրել

Մաքուր կվարտա խմբագրել

Մաքուր կվարտա, չորս աստիճան մեծությամբ ինտերվալ (երկուսուկես տոն)։ Նշանակվում է թ. 4, համարվում է կատարյալ կոնսոնանս, սակայան կախված լադում իր ունեցած դիրքից՝ կարող է հնչել բավականին կայուն։

Փոքրացված կվարտա խմբագրել

Փոքրացված կվարտա, չորս աստիճան մեծությամբ ինտերվալ (երկու տոն)։ Էնհարմոնիկորեն հավասար է մեծացված տերցիային, նշանակվում է փք. 4։

Փոքրացված կվարտան կառուցվում է․

  • Մաժորում II բարձրացված և III (VI հարմոնիկի մասնակցությամբ) աստիճաններում, երկու դեպքում էլ ձայներից մեկի շարժմամբ՝ կես տոն իջելով փոքր տերցիայի չափով III աստիճանի վրա։
  • Մինորում I (IV փոքրացվածի մասնակցությամբ) և VII հարմոնիկ աստիճաններում, երկու դեպքում էլ ձայներից մեկի շարժմամբ՝ կես տոն իջնելով լուծվում է առաջին աստիճանի փոքր տերցիայի մեջ։

Գոյություն ունենում ևս երկու զույգ փոքրացված կվարտաներ․ VI (II փոքրացվածի մասնակցությամբ) և IV մեծացված (VII մելոդիկ մաժորի մասնակցույթման), VI մելոդիկ (II փոքրացվածի մասնակցությամբ) և IV մեծացված (VII բնականի մասնակցությամբ) մինորում, սակայն նրանք չեն կարող լուծվել՝ ձայնադրման կանոններից ելնելով և չունեն պարզ լադային ձգողականություն, այդ իսկ պատճառով հազվադեպ են գործածվում։

Մեծացված կվարտա խմբագրել

Մեծացված կվարտա, չորս աստիճան մեծությամբ ինտերվալ (երեք տոն)։ Նշանակվում է մծ. 4, էնհարմոնիկորեն հավասար է կվինտային, հանդիսանում է տրիտոնի տարասեկաներից մեկը։ Ամենից հաճախ հանդիպում է մեծացված կվարտա՝ կառուցված մաժորի 4-րդ աստիճանի վրա և հարմոնիկ մինորի (դիատոնիկ)։ Երկու դեպքերում էլ այն ոլւծվում է սեքստայի III աստիճանի մեջ (մաժորում այդ սեքստան փոքրացված է, մինորում՝ մեծացված)։ Այդ ինտերվալը հատուկ նշանակություն ունի, քանի որ լուծումը հենվում է մաժոր-մինորային լադերի համակարգի վրա։

Մեծացված կվարտան նաև կառուցվում է․

  • Մաժորում
    • I աստիճանում (IV բարձրացվածի մասնակցությամբ)
    • II փոքրացված աստիճանում
    • VI հարմոնիկ աստիճանում
    • VI բնական աստիճանում (II բարձրացվածի մասնակցությամբ)

Առաջին երկու կվաևտաները լուծվում են առաջին աստիճանի մաքուր կվինտայի մեջ, վերջին երկուսը՝ հինգերորդ աստիճանի մեծ սեքստայի։

  • Մինորում
    • I աստիճանում (IV բարձրացվածի մասնակցությամբ), լուծվում է մաքուր կվինտայի մեջ՝ առաջին աստիճանում։
    • II իջեցված աստիճանում․ լուծվում է առաջին աստիճանի մաքուր կվինտայի մեջ։
    • IV փոքրացված աստիճանում (VII բնականի մասնակցությամբ), լուծվում է երրորդ աստիճանի մեծ սեքստայի մեջ։
    • VI աստիճանում․ լուծվում է հինգերորդ աստիճանի փոքր սեքստայի մեջ։

Եվս երկու մեծացված կվարտա՝ մաժորի VII մելոդիկ աստիճանի վրա և մինորի III (VI մելոդիկի մասնակցությամբ) աստիճանի վրա, հազվադեպ են հանդիպում, չեն կարող ավարտվել ձայնագիտության կանոնների դիտարկման պատճառով և չունեն երևելի լադային ձգողականություն։

Կրկնակի մեծացված կվարտա խմբագրել

Կրկնակի մեծացված կվարտա, ճորս աստիճան մեծությամբ ինտերվալ (երեքուկես տոն)։ Էնհարմոնիկորեն հավասար է մաքուր կվինտային, նշանակվում է կր. մծ. 4

Լադում գոյություն ունի միայն մեկ զույգ կրկնակի մեծացված կվարտա․ VI հարմոնիկ աստիճանի վրա (II բարձրացվածի մասնակցությամբ) մաժորում և IV փոքրացված (VII հարմոնիկի մասնակցությամբ) մինորում։ Երկու դեպքերում էլ մեծացված կվարտան լուծվում է մեծ սեքստայի մեջ․ մաժորի հինգերորդ աստիճանում, մինորի՝ երրորդ

Հնչողություն խմբագրել

  • Մաքուր կվարտա
 
(աուդիո)
C-F
 
(աուդիո)
C-G
  • Տրիտոն (մեծացված կվարտա)
 
(աուդիո)
C-Fis
 
(աուդիո)
C-Ges
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 669