Ադամ Ունաս
Ադամ Ունաս (արաբ․՝ آدم أوناس, նոյեմբերի 11, 1996[1][2][3], Ֆրանսիա[1]), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ունասը Բորդոյի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ալժիր Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1996[1][2][3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրանսիա[1] | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 65 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նապոլի | ||
Համար | 37 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2011 | Տուր | ||
2011-2012 | Ուեստ Տուրանժո | ||
2012 | Տուր Նորդ | ||
2012-2013 | Ուեստ Տուրանժո | ||
2013-2015 | Բորդո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 | Բորդո | 49 | (8) |
2017-ներկա | Նապոլի | 6 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 | Ֆրանսիա Մ20 | 2 | (1) |
2017-ներկա | Ալժիր | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԲորդո
խմբագրելՈւնասը կարիերան սկսել է Տուրի ակադեմիայում։ Բորդոյի ակադեմիային միացել է 2013 թվականին։ 2014 թվականի ապրիլին նա ակումբի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ունասը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ փոխարինման մտնելով Լորյանի դեմ խաղում և այս հանդիպման ժամանակ դառնալով գոլի հեղինակ, թեև Բորդոն պարտվեց 3-2 հաշվով[5]։ Հոկտեմբերի 18-ին Մոնպելիեի դեմ խաղը ալժիրցին սկսեց թիմի մեկնարկային կազմում[6]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը Ունասը անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 22-ին՝ շվեյցարական Սիոնի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[7]։ 3 օր անց՝ հոկտեմբերի 25-ին նա խփեց իր երկրորդ գոլը՝ Տրուայի դեմ խաղում հեղինակելով հանդիպման միակ գնդակը[8]։ 2015 թվականի դեկտեմբերին Ունասը երկարաձգեց իր պայմանագիրը Բորդոյի հետ մինչև 2019 թվականը[9]։ Ակումբի կազմում ալժիրցին անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նապոլի
խմբագրել2017 թվականի հուլիսի 3-ին Ունասը տեղափոխվեց Նապոլի[10][11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[15][16]։
Միջազգային կարիերա
խմբագրելՈւնասը ծնվել է Ֆրանսիայում ալժիրցի ծնողներից և իրավասու է ներկայացնել Ֆրանսիան ու Ալժիրը միջազգային ասպարեզում։ Ունասը հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[17], սակայն 2016 թվականին ընտրել է Ալժիրը[18]։ Ալժիրի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Զամբիայի դեմ խաղում[19][20]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ[21]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բորդո | 2015–16 | 23 | 5 | 2 | 0 | 2 | 0 | 3 | 1 | 30 | 6 |
2016–17 | 26 | 3 | 2 | 0 | — | 2 | 1 | 30 | 4 | ||
Ընդհանուր | 49 | 8 | 4 | 0 | 2 | 0 | 5 | 2 | 60 | 10 | |
Նապոլի | 2017–18 | 6 | 0 | 2 | 0 | 4 | 1 | — | 12 | 1 | |
Կարիերայի ընդհանուր | 55 | 8 | 6 | 0 | 6 | 1 | 5 | 2 | 72 | 11 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ[21]
Ալժիր | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Algeria - A. Ounas - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «FC Lorient - FC Girondins Bordeaux, Oct 4, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «FC Girondins Bordeaux - HSC Montpellier, Oct 18, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «FC Girondins Bordeaux - FC Sion, Oct 22, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «FC Girondins Bordeaux - ES Troyes AC, Oct 25, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Girondins : Adam Ounas signe son premier contrat professionnel». SudOuest.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Napoli sign winger Ounas from Bordeaux». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Il Napoli ufficializza l'acquisto di Ounas». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Serie A transfer news: Napoli bring in Adam Ounas from Bordeaux | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Napoli officially sign Adam Ounas». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «SSC Napoli - Benevento Calcio, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «SSC Napoli - RB Leipzig, Feb 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Fans stay away as Napoli slump to Leipzig in Europa League». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Eastham, James (2016 թ․ հունիսի 3). «Who is Adam Ounas? Man United target profiled». mirror. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Verts : Adam Ounas a choisi l'Algérie». DZfoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Algeria - Zambia, Sep 5, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Algeria-Zambia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 21,0 21,1 «Adam Ounas». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ունասը transfermarkt-ում
- Ունասը soccerbase.com-ում
- Ունասը WhoScored.com կայքում
- Ունասը Նապոլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-04-14 Wayback Machine
- Ունասը Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Ունասը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ունասը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2017-10-22 Wayback Machine