Ուղղահայաց ֆերմա
Ուղղահայաց ֆերմա, ուղղահայաց դասավորված շարքերով, առանց արևի լույսի, հողի և քիմիական նյութերի օգտագործման մշակաբույսերի աճեցման ավտոմատացված կամ կիսաավտոմատ գյուղատնտեսական գործելակերպ[1][2]։ Սովորաբար իր մեջ է ներառում վերահսկելի գյուղատնտեսական միջավայրի ստեղծումը, որի նպատակն է օպտիմալացնել մշակաբույսերի աճեցումը և անհող գյուղատնտեսական գործելակերպերը, ինչպիսիք են հիդրոպոնիկան, ակվապոնիկան և աերոպոնիկան[1]։ Ուղղահայաց գյուղատնտեսության կազմերպումը հաճախ կատարվում է շինություններում, բեռնափոխադրման կոնտեյներներում, թունելներում, լքված հանքահորերում, և այլն։ 2020 թվականի դրություն, գործող ուղղահայաց գյուղատնտեսության ցանքատարածությունները ողջ աշխարհում կազմում են 30 հա.[3]:
Ուղղահայաց ֆերմաների ժամանակակից հայեցակարգը մշակվել է 1999 թվականին, Կոլումբիայի համալսարանի հանրային և շրջակա միջավայրի առողջության բաժնի պրոֆեսոր Դիքսոն Դեսպոմյերի կողմից, ով իր ուսանողների հետ զարգացրեց մինչև 50 000 մարդ կերակրելու հնարավորություն ունեցող ուղղահայաց ֆերմաներով զինված երկնաքերի նախագիծը։ Չնայած մինչ օրս տվյալ նախագիծը կյանքի չի կոչվել, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հենց դրա շնորհիվ է ուղղահայաց ֆերմաների գաղափարը լայն ճանաչման արժանացել ողջ աշխարհում։
Ուղղահայաց ֆերմաներում ներկայումս օգտագործվող առավել նորարարական մոտեցումներից է համարվում LED լուսավորության կիրառումը, որը փոխարինում է արևի լույսին և միաժամանակ 10 անգամ ավելացնում մշակաբույսերի բերքատվությունը։
Ուղղահայաց գյուղատնտեսության կազմակերպման խոշորագույն առավելությունը կայանում է առավել փոքր տարածք զբաղեցնու և բարձր միավոր բերքատվություն ունենալու մեջ[4]։ Մեկ այլ առավելություն է համարվում միաժամանակ մի քանի տեսակի մշակաբույսերի աճեցումը մեկ միջավայրում։ Բացի այդ փակ տարածքու գտնվելու շնորհիվ, մշակաբույսերը չեն ենթարկվում եղանակային փոփոխության կամայականությունների։ Սահամնափակ տարածք զբղեցնելու շնորհիվ, ուղղահայաց ֆերմաները նաև նպաստում է տեղի բուսական և կենդանական աշխարհի հետագա պահպանմանը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բիրկբի, Ջեֆ (հունվար 2016). «Vertical Farming». ATTRA Sustainable Agriculture Program. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Plenty․ Գյուղատնտեսության ապագան». «Գիտություն և տեխնոլոգիա». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Տերազոնո, Էմիկո (2020 թ․ հոկտեմբերի 31). «Vertical farming: hope or hype?». Financial Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Indoor farming and outdoor farming average yield per acre worldwide 2015». Statista (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Նավարո, Լեյտիշա Մ.; Պերերյրա, Էնրիկե Մ. (2012 թ․ սեպտեմբերի 1). «Rewilding Abandoned Landscapes in Europe». Ecosystems (անգլերեն). 15 (6): 900–912. doi:10.1007/s10021-012-9558-7. ISSN 1435-0629.